Ադբեջանական ԶԼՄ–ները սխալ են մեկնաբանել ԼՂ–ի մասին Փանջիկիձեի խոսքերը. տեսագրությունը կա՛
Ադբեջանական ԶԼՄ–ները օրեր առաջ գրել էին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն 2013թ. հունվարի 10-ին Լիտվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Վրաստանի դիրքորոշումը ներկայացնելով՝ հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Այս տեղեկատվության կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ։ «apsny.ge» կայքի փոխանցմամբ՝ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել նախարարի խոսքերը: Ավելին, առկա է նաև այդ հանդիպման տեսագրությունը, որը տեղադրված է «www.eib.lrs.lt» էլեկտրոնային հասցեով։ Վրաստանի ԱԳՆ–ն պնդել է, որ Փանջիկիձեի խոսքերն այդ կերպ մեկնաբանելու որևէ հիմք չկա և դրանում բոլորըկարող են համոզվել տեսագրությունը դիտելուց հետո:
Ադբեջանական ԶԼՄ–ները սխալ են մեկնաբանել ԼՂ–ի մասին Փանջիկիձեի խոսքերը. տեսագրությունը կա՛
Ադբեջանական ԶԼՄ–ները օրեր առաջ գրել էին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն 2013թ. հունվարի 10-ին Լիտվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Վրաստանի դիրքորոշումը ներկայացնելով՝ հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Այս տեղեկատվության կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ։ «apsny.ge» կայքի փոխանցմամբ՝ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել նախարարի խոսքերը: Ավելին, առկա է նաև այդ հանդիպման տեսագրությունը, որը տեղադրված է «www.eib.lrs.lt» էլեկտրոնային հասցեով։ Վրաստանի ԱԳՆ–ն պնդել է, որ Փանջիկիձեի խոսքերն այդ կերպ մեկնաբանելու որևէ հիմք չկա և դրանում բոլորը կարող են համոզվել տեսագրությունը դիտելուց հետո:
7or.am