Հայտարարություն Համահայկական Բնապահպանական Ճակատ ստեղծելու գաղափարի մասին
Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները),
փաստելով, որ ներկայումս Հայաստանում և Արցախում, օգտվելով հանրության լայն շրջանակներում էկոգիտակցության ոչ բավարար մակարդակից, բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությունից և պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երևույթներից, մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի,
նկատիունենալով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն գործնական քայլեր չեն ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ նաև հենց իրենք են հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
հաշվիառնելով, որ օրվա հաց վաստակելու բեռի տակ կքած հայրենաբնակ ժողովուրդը, հատկապես նրա այն հատվածը, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի տնտեսական գերության մեջ, ի զորու չէ միայնակ դիմագրավելու և շտկելու իրավիճակը,
ահազանգհնչեցնելով, որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են Հայոց պետականության և Հայրենիքում բնակվող հայության գոյությանը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ,
Համահայկական բնապահպանական ճակատի նպատակը պետք է լինի մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:
Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մոնիթորինգի և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության, կամավորության և բանականության սկզբունքներով:
Ցանցի գործունեությունն իրականացնելու համար կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների և այլն): Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը և կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար կկազմվի խորհրդատվական մարմին, որտեղ կներառվեն ոլորտի հայտնի գիտնականներն ու հանրային գործիչները:
Աշխատանքային խմբերն առաջարկվում է ձևավորել ըստ ենթաոլորտային խնդիրների: Օրինակ` հանքավայրերով զբաղվող խումբ, փոքր ՀԷԿ-երով զբաղվող խումբ, իրավաբանական ապահովման խումբ, անտառների վերահսկման խումբ, էկոկրթական ծրագրերի խումբ և այլն: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու:
Առաջին հերթին անհրաժեշտ է կառույցներ ձևավորել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով` Լոս Անջելեսում և Մոսկվայում:
Անդամակցությունը ՀԲՃ-ին կամավոր է: Սկզբնական շրջանում բոլոր աշխատանքները կատարվելու են կամավորության սկզբունքով: Հետագայում հնարավոր է համարվում խորհրդատվական և այլ ծառայությունների վճարովի կատարումը:
ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ:
Համահայկական Բնապահպանական Ճակատի ձևավորման գործընթացի նախնական քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցողներին, առաջարկում ենք միանալ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբին, որտեղ կլինեն այդ քննարկումները. https://www.facebook.com/groups/206773119400969/ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Պատրաստ ենք լսելու և քննարկելու մեր նպատակներին առնչվող ցանկացած կարծիք
Հայտարարություն Համահայկական Բնապահպանական Ճակատ ստեղծելու գաղափարի մասին
Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները),
փաստելով, որ ներկայումս Հայաստանում և Արցախում, օգտվելով հանրության լայն շրջանակներում էկոգիտակցության ոչ բավարար մակարդակից, բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությունից և պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երևույթներից, մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի,
նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն գործնական քայլեր չեն ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ նաև հենց իրենք են հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
հաշվի առնելով, որ օրվա հաց վաստակելու բեռի տակ կքած հայրենաբնակ ժողովուրդը, հատկապես նրա այն հատվածը, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի տնտեսական գերության մեջ, ի զորու չէ միայնակ դիմագրավելու և շտկելու իրավիճակը,
ահազանգ հնչեցնելով, որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են Հայոց պետականության և Հայրենիքում բնակվող հայության գոյությանը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին:
Համահայկական բնապահպանական ճակատի նպատակը պետք է լինի մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:
Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մոնիթորինգի և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության, կամավորության և բանականության սկզբունքներով:
Ցանցի գործունեությունն իրականացնելու համար կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների և այլն): Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը և կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար կկազմվի խորհրդատվական մարմին, որտեղ կներառվեն ոլորտի հայտնի գիտնականներն ու հանրային գործիչները:
Աշխատանքային խմբերն առաջարկվում է ձևավորել ըստ ենթաոլորտային խնդիրների: Օրինակ` հանքավայրերով զբաղվող խումբ, փոքր ՀԷԿ-երով զբաղվող խումբ, իրավաբանական ապահովման խումբ, անտառների վերահսկման խումբ, էկոկրթական ծրագրերի խումբ և այլն: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու:
Առաջին հերթին անհրաժեշտ է կառույցներ ձևավորել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով` Լոս Անջելեսում և Մոսկվայում:
Անդամակցությունը ՀԲՃ-ին կամավոր է: Սկզբնական շրջանում բոլոր աշխատանքները կատարվելու են կամավորության սկզբունքով: Հետագայում հնարավոր է համարվում խորհրդատվական և այլ ծառայությունների վճարովի կատարումը:
ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ:
Համահայկական Բնապահպանական Ճակատի ձևավորման գործընթացի նախնական քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցողներին, առաջարկում ենք միանալ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբին, որտեղ կլինեն այդ քննարկումները. https://www.facebook.com/groups/206773119400969/ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Պատրաստ ենք լսելու և քննարկելու մեր նպատակներին առնչվող ցանկացած կարծիք
ու առաջարկ:
Հարգանքներով՝
Նախաձեռնող խումբ