Բրազիլիայում հացի մի արտադրամաս կա, որը վերջին 15 տարում 38 անգամ կողոպուտի է ենթարկվել։ Այս հանգամանքը հետաքրքրել է «Globo» հեռուստաալիքին։ Նրա նկարահանող խումբն այցելել է հացի արտադրամաս՝ կողոպուտի մասին տեսանյութ պատրաստելու նպատակով, սակայն նույնպես կողոպուտի զոհ է դարձել։ Հենց նկարահանման պահին արդեն 39-րդ անգամ արտադրամաս է ներխուժել հանցագործների խումբը, թալանել այն, իսկ մի քանի մարդու, այդ թվում և նկարահանող խմբի անդամներին, պատանդ վերցրել։ Հանցագործները հափշտակել են նաև նրանց թանկարժեք իրերը և փախուստի դիմել։ Մի քանի ժամ անց, սակայն, հանցագործները հայտնաբերվել են և ձերբակալվել։
Կողոպտել են կողոպուտը լուսաբանող նկարահանող խմբին