Լրահոս

16.01.2013 11:23


Փնտրվում է Վլադիմիր Պուտինի կինը

Փնտրվում է Վլադիմիր Պուտինի կինը

Բրիտանական «Թելեգրաֆ»-ը հարցադրում է առաջ քաշել, թե որտե՞ղ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կինը՝ Լյուդմիլա Պուտինան։ Պարբերականը նկատել է, որ Լյուդմիլա Պուտինան տեսադաշտից անհետացել է, իսկ նրա ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտոնական որևէ շնորհավորանք չի եղել։ Միայն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է «Թվիթեր»-ի իր էջում շնորհավորել՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնայի մասին արտահայտվելով որպես Վլադիմիր Պուտինի առաջին տիկնոջ։ Սա ենթադրո՞ւմ է, որ Պուտինը երկրորդ կին ունի։ Այս մասին խոսակցություններն արդեն ակտիվորեն շրջանառվում են համացանցում։

Վլադիմիր Պուտինն էլ ծննդյան օրը Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ չի անցկացրել։ Նա նախ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին ռուսական անձնագիր հանձնելու արարողությանն է մասնակցել, ապա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ դահուկներով սահել։

Պարբերականն այս ամենն ամփոփելով՝ հիշեցրել է Լյուդմիլա Պուտինայի ինքնակենսագրական գրքից մի հատված, որտեղ նա խոստովանում է՝ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ կնոջ տեղը տունն է, և Պուտինի համար ինքը եղել է որպես տնային տնտեսուհի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը