Լրահոս

16.01.2013 09:55


Հալեպի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյուններից առնվազն 82 ուսանող զոհվել է

Հալեպի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյուններից առնվազն 82 ուսանող  զոհվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանի դիմաց  2 հզոր պայթյուն էր տեղի ունեցել։ Առնվազն 82 ուսանող  զոհվել է։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ–ում Սիրիայի մշտական դեսպան Բաշար Ջաաֆարին երեկ Ավտանգության Խորհրդում, անդրադառնալով միջադեպին, ասել է. «Այս ստոր ահաբեկչական գործողությունների թիրախում են եղել Հալեպի համալսարանի ուսանողները, ովքեր հանձնելիս են եղել իրենց քննությունները։ Զոհվել է 82 ուսանող, ևս 162-ը վիրավորվել է»։

Պայթյունների պատճառը առայժմ չի նշվում։ Երկրի իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ  մեղադրանքներ են հնչեցնում  ահաբեկչական գործողությունների իրականացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը