«Ծառուկյան» հիմնադրամը ծրագրային վերակազմավորման փուլում է
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Վահե Հովհաննիսյանի հետ
- Այսօր առավոտից մամուլի տարբեր միջոցներով հրապարակվել է բաց նամակ Գագիկ Ծառուկյանին,որի հեղինակը`չորս երեխաներին միայնակ մեծացնող կինը փողոցում չհայտնվելու համար աջակցություն է խնդրում: Ո՞րն է Ձեր արձագանքը:
- Ես տեղյակ եմ այդ նամակից: Ցավալի է, որ չորս երեխաներին միայնակ մեծացնող կինը կարող է հայտնվել նման անելանելի վիճակում: Անհապաղ ֆինանսական օգնություն այդ ընտանիքին մի քանի ժամ առաջ արդեն հատկացվել է: Բայց օգտագործելով առիթը, ես ուզում եմ անդրադառնամ հիմնադրամին: Այսօր «Ծառուկյան» հիմադրամը գտնվում է ծրագրային վերակազմավորման փուլում: Մենք առաջնահերթություն ենք ձևակերպել` աջակցել խոշոր ծրագրերի իրականացմանը, հիմնականում գիտական, կրթական, մշակութային ոլորտներում: Մենք նպատակ ենք դնում աշխատել համաֆինանսավորման սկզբունքով` միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ի շահ մեր հասարակության: Մենք խնդիր ենք դրել օգնել ցանկացած ոլորտի տաղանդավոր, հեռանկարային երեխայի կամ երիտասարդի:
Միևնույն ժամանակ, մենք ունենք որոշում հնարավորինս զերծ մնալ անհատական սոցիալական օգնության քայլերից: Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել: Մենք հասկանում ենք խնդիրների այն ահռելի ծավալը և այն անհատների քանակը, ովքեր ունեն հենց այս պահին աջակցության կարիք: Բայց «Ծառուկյան» հիմնադրամը չի կարող իր վրա վերցնել պետական գործառույթներ:
Այսօրվա դեպքում ես, որպես հիմնադրամի ծրագերի պատասխանատու, կայացրել եմ հիմնադրամի քաղաքականությունից դուրս որոշում: Հաշվի առնելով նամակում նշված և չնշված որոշ հանգամանքեր` ցուցաբերվել է անհատական մոտեցում և այդ ընտանիքին հրատապ աջակցելու որոշում: Բայց սա, կրկնում եմ, չի կարող դառնալ օրինաչափություն: Սա եզակի, մասնավոր դեպք է:

Zham.am