Բողոքարկվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը
2013թ. հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է դատական նիստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Կազմակերպությունը պահանջում է բեկանել դատարանի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և վերացնել ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Գործի էությունը կայանում է նրանում, որ կազմակերպություն դիմած Գայանե Փահլևանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել են քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված իրավունքները: Մասնավորապես, հոգեբանական ճնշում գործադրելով՝ քաղաքացուն ստիպել են ցուցմունքներ գրել, նա զրկված է եղել փաստաբան ունենալու իրավունքից, հարցաքննությունը տևել է սահմանված ժամկետի խախտմամբ, առերեսման ժամանակ սպառնալիքներ են հնչել նրա հասցեին:
Կազմակերպությունը նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ խախտումները բացահայտելու, տվյալ արարքը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև Գ. Փահլևանյանի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հաղորդումը ուղարկվել է Լոռու կայազորային զինվորական դատախազ Թ. Միրզաբեկյանին, ում կողմից ստացվել է պատասխան գրություն, որը սակայն իր բնույթով չի հանդիսացել որոշում:
Կազմակերպությունը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ Լոռու կայազորի զինվորական դատախազ Թ. Ն. Միրզաբեկյանին քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վ. Սմբատյանը, վերանայելով իր վարույթում նախապատրաստված նյութերը, կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոք է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ՀՀ ՊՆ վերցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վ. Սմբատյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու խնդրանքով:
ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Զաքարյանի կողմից կայացվել է կազմակերպության նախագահ Ա. Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշում:
Կազմակերպության կողմից դիմում է ներկայացվել դատարան, սակայն դատարանը մերժել է այն: Դատարանը գտել է, որ նյութերում բացակայում են քրեական գործի հարուցման հիմքերը, այլ խոսքով առկա չէ անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ