Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։
–Մարդիկ, ովքեր նախընտրում են անհատապես կամ իրենց կուսակցություններով հանդես գալ, որպես քաղաքական գործիչներ, պարտավոր են ոչ միայն վերլուծություններ անել, այլ նաև պատասխանատու լինել սեփական գռեհկությունների համար։ Մենք ապրում ենք մի շրջան, երբ մեկը մեկի հետևից նման քաղաքական վերլուծությունները հօդս են ցնդում, և դրա համար ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական։ Ես բոլորովին մարգարեի դիմակ չեմ փորձում հագցնել «Սարդարապատ»–ի վրա, բայց մենք ասել ենք, որ փոխզիջողը դավաճան է, և անգամ զիջման մասին խոսակցություններն անթույլատրելի են։ Վերջիվերջո, այդպես էլ եղավ։ Մենք ասում էինք, որ հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը խայտառակություն է, և վերջում այդպես էլ եղավ։ Մենք ասում էինք, որ ընտրություններ չե՛ն լինելու, դրանք չընտրություն են, և այդպես էլ եղավ։
–Այսինքն՝ փետրվարի 18–ին ընտրություն է չի՞ ինելու։
–Հիմա Հայաստանում մանկապարտեզի երեխաներն էլ հասկանում են, որ այն, ինչ կատարվելու է փետրվարի կեսերին, ընտրություններ անվանելը ապտակ է հայոց ազգին։
–Գործնականում եղա՞վ բոյկոտի մթնոլորտը, ինչ մասին դուք խոսում էինք։
–Բոյկոտ էլ չեղավ։ Իմիջայլոց, մենք կոչ չէինք անում բոյկոտել։ Արհամարհել այդ խեղկատակությունը՝ չի նշանակում բոյոկտել։ Բոյկոտը մի փոքր այլ է։ Բոյկոտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը
Տիգրան Խզմալյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ
Տիգրան Խզմալյան