Լրահոս

15.01.2013 15:24


Տաքսին ընկել է ձորը. ուղևորը տեղում մահացել է

Տաքսին ընկել է ձորը. ուղևորը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12։32-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Գ. Ա–ն (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ 1961թ. ծնված Ա. Մ–ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ–փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ.Ա.–ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը