Լրահոս

15.01.2013 15:00


Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան պրն. Ծառուկյան

Դիմում եմ Ձեզ, որովհետև այլևս որևէ տեղից օգնություն խնդրելու հնարավորություն չունեմ:

Ես 52 տարեկան եմ: Միայնակ մեծացնում եմ 4 երեխաներիս: Ամուսինս զոհվել է ավիավթարում: Երկու երեխաներս դպրոցահասակ են:

Ապրում եմ վարձով: 2001-2008թթ. ամուսնուս համար ստանում էի գումարային փոխհատուցում: 2008-ից սկսած դադարեցվել է:

Ես աշխատանք չունեմ: Ոչ մի նպաստ, ոչ մի օգնություն չեմ ստանում: Արդեն չգիտեմ ինչ անեմ, ինչպես պահեմ իմ երեխաներին:

Ես հասկանում եմ, որ Դուք օգնում եք շատերին, և չեք կարող օգնել բոլորին: Հասկանում եմ, որ չեք կարող բոլորին ձեռք մեկնել: Բայց խնդրում եմ Ձեզ` ինձ մի՛ մերժեք: Ես մեր երկրին տվել եմ չորս երեխա, իսկ այսօր կանգնած եմ վտանգի առաջ, որ վարձը չմուծելու պատճառով ես ու իմ երեխաները կարող ենք հայտնվել փողոցում:

Չգիտեմ, կհասնի Ձեզ իմ նամակը: Եթե հասնի, ապա վստահ եղե՛ք, որ դա ազնիվ մարդու ճարահատյալ նամակ է:

Աստված Ձեզ պահապան

Լարիսա Օհանյան

Այս խորագրի վերջին նյութերը