Լրահոս

15.01.2013 14:42


Հայտարարվում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» Հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար

Հայտարարվում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» Հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար

Սույն թվականի Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը/ www.youngdancers.tv

Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» Հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:

Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.

• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:
• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:
• Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:
• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:
• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:

Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.

• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:
• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:
• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:

Մրցույթին մասնակցելու համար Մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ, որը պետք է ներառի.

• Անձնագրի պատճեն
• Ինքնակենսագրական
• Մասնագիտական լուսանկարներ
• Դասական բալետի հիմնական հմտություններին տիրապետելու ապացույց (հավաստագիր պարուսույցի ստորագրությամբ, վկայական, տեսանյութ,լուսանկարներ և այլն)
• Կոնտակտային տվյալներ

Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը հետևյալ հասցեով և մակագրությամբ.

Գ.Հովսեփյան 26, նորք, Երևան, 0047
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» ՓԲԸ,
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»

Ընդունվում են նաև էլեկրոնային հայտեր հետրյալ հասցեով՝ [email protected]
Այլ տեղեկությունների համար այցելեք www.1tv.am / 094 490949

Այս խորագրի վերջին նյութերը