Քաղաքական

15.01.2013 14:06


ՀՀԿ–ական պատգամավոր. «Երբ ես «Լեքսուս» էի քշում, էպոսագետը սկի էշ չուներ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Երբ ես «Լեքսուս» էի քշում, էպոսագետը սկի էշ չուներ»

ՀՀԿ–ական պատգամավոր Համլետ Հարությունյանը վարչապետի փոփոխության մասին հարցն առաջարկում է տալ մայիսի, և եթե ինքը «սաղ լինի, կպատասխանի»։

–Այժմ վարչապետի փոփոխության մասին խոսակցություններն ավելորդ են,–այսօր լրագրողներին ասել է Հ. Հարությունյանը,–ի՞նչ է արել վարչապետը, ի՞նչ եք ուզում էդ վարչապետից: Ով հելնում, ասում է՝ վարչապետին փոխելու են: Ախր նա իր ողջ կեցվածքով արժանի չէ փոխվելու,–ընդգծեց Հ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա գնելուն, ՀՀԿ–ական պատգամավորն ընդգծել է.

Էդ «Լեքսուս»–ները հեշտ է ձեռք բերելը: Երբ ես «Լեքսուս» էի քշում, էպոսագետը սկի էշ չուներ: Դրանք ժամանակավոր բաներ են:

Հ. Հարությունյանը զառանցանք է համարել էպոսագետի պնդումը, թե Աստծուց պատգամ է ստացել, որ ՀՀ 4-րդ նախագահն ի՛նքն է լինելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը