Լրահոս

15.01.2013 12:06


Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են

Այսօրվա ասուլիսին «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ 2012թ. Երևանում իրենք սպասարկել են 202 հազար 457 կանչ, ինչը, 2011թ. համեմատ, ավել է  20 հազարով: «Մանկական կանչերը կազմել են ավելի քան 19 հազար, ինչը ևս նախորդ տարվա համեմատ ավելացել է, աճել են նաև հոսպիտալացման դեպքերի քանակը»,–ասել է բանախոսը։

Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ նախորդ տարի ամենաշատ կանչերը կապված էինն սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչաառական ինֆեկցիաների և վնասվածքներիև հետ: «Սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, եթե նախկինում երիտասարդների մոտ չէին լինում ինֆարկտներ, ապա այժմ շատ ենք հանդիպում»,- ասել է բժիշկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը