Արման Մելիքյան. «Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան»
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակը կանխատեսելի էր:
–Իհարկե, հույս ունեի, որ քաղաքական ուժերը չէին բոյկոտի ընտրությունները, սակայն իշխանության հիմնական մրցակիցները հրաժարվեցին պայքարից,–ասել է նա։
Նա նշել է, որ պայքարում հայտնվեցին երկրորդ էշելոնի ներկայացուցիչները։
–Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ փետրվարի 18-ին մրցելու են Սերժի և Րաֆֆիի Հայաստանները: Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան: Վստահ եմ՝ առաջադրված թեկնածուները հաղթանակի շանս չունեն: Իսկ ես կընտրվեմ, եթե իրավաչափ ընտրությունների համար ստեղծվեն բոլոր պայմանները: Բոյկոտի մասին Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը անօգնականության դրսևորում է։
Նախագահի թեկնածուն առաջարկել է նախընտրական նոր օրակարգ՝ նախևառաջ հրաժարվել իշխանությանը որևէ բան ապացուցելուցև խնդիր դնել ընտրություններն անցկացնել իրավաչափ կերպով:
Ա. Մելիքյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին նամակ է ուղղել, որով պահանջվում է հրապարակել Հայաստանից հեռացածների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների թվերը: Նախագահի թեկնածուն նաև «Ֆեյսբուքյում» է հատուկ էջ ստեղծել, որտեղ քաղաքացիները կարող են հայտնել՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին:
Ա. Մելիքյանը համագործակցության կոչ էլ արել է արտախորհրդարանական բոլոր ուժերին, իսկ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ, նրա խոսքերով, իր վստահված անձինք կլինեն.
–ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները, ովքեր լինելու են իմ վստահված անձինք, անբասիր անցյալ ունեցող մարդիկ են:
Արման Մելիքյան. «Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան»
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակը կանխատեսելի էր:
–Իհարկե, հույս ունեի, որ քաղաքական ուժերը չէին բոյկոտի ընտրությունները, սակայն իշխանության հիմնական մրցակիցները հրաժարվեցին պայքարից,–ասել է նա։
Նա նշել է, որ պայքարում հայտնվեցին երկրորդ էշելոնի ներկայացուցիչները։
–Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ փետրվարի 18-ին մրցելու են Սերժի և Րաֆֆիի Հայաստանները: Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան: Վստահ եմ՝ առաջադրված թեկնածուները հաղթանակի շանս չունեն: Իսկ ես կընտրվեմ, եթե իրավաչափ ընտրությունների համար ստեղծվեն բոլոր պայմանները: Բոյկոտի մասին Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը անօգնականության դրսևորում է։
Նախագահի թեկնածուն առաջարկել է նախընտրական նոր օրակարգ՝ նախևառաջ հրաժարվել իշխանությանը որևէ բան ապացուցելուց և խնդիր դնել ընտրություններն անցկացնել իրավաչափ կերպով:

7or.am