Լրահոս

15.01.2013 22:15


Հյուսիսային Կորեայում կանանց արգելել են հեծանիվ վարել

Հյուսիսային Կորեայում կանանց արգելել են հեծանիվ վարել

Հյուսիսային Կորեայում կրկին ուժի մեջ է մտել օրենքը, որը կանանց արգելում է հեծանիվով տեղաշարժվել: Այսուհետ հասարակական անվտանգության աշխատակիցները ոչ միայն կանգնեցնում են այն բոլոր կանանց, ովքեր անձամբ են վարում հեծանիվը, այն նաև չեն թույլատրում տեղաշարժվել ուղևորի կարգավիճակում՝ առգրավելով օրենքը խախտող մարդկանց հեծանիվները:  Շատերի խոսքերով՝ կանայք այսուհետ ստիպված են հեծանվով տեղաշարժվել միայն վաղ առավոտյան, որպիսի իրենց չբռնեն:  

Ավելի վաղ կանանց թույլատրել էին հեծանիվ վարել միայն քաղաքի տարածքում, իսկ Կիմ Չեն Իրի ժամանակ լիովին արգելվել է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ արգելքը պայմանավորված էր բարձրաստիճան գեներալներից մեկի դստեր մահով, ով վթարի զոհ է դարձել Փհենյանի կենտրոնում: Բոլորը պարտավոր էին իրենց հեծանիվները գրանցել, իսկ հեռուստահաղորդումներում բացատրվում էր, որ շրջազգեստով հեծանիվ վարելը հակասում է սոցիալիստական հասարակության բարոյական արժեքներին:  

Այս խորագրի վերջին նյութերը