Աշխարհ

15.01.2013 10:56


Թբիլիսիի համար առաջնահերթություն է մնում եվրաատլանտյան ինտեգրացիան

Թբիլիսիի համար առաջնահերթություն է մնում եվրաատլանտյան ինտեգրացիան

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող  Վրաստանի արտգործնախարար   Մայա Փանջիկիձեն  Ռիգայում հայտարարել է, որ Վրաստանը կաշխատի հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, սակայն Թբիլիսիի համար առաջնահերթություն է մնում եվրաատլանտյան ինտեգրացիան: «Մենք աշխատում  ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չենք անդամակցի որևէ դաշինքի կամ միության՝ բացի Եվրոպական Միությունից և ՆԱՏՕ-ից։ Վրաստանի նոր կառավարությունը ժողովրդի կամքով է առաջնորդվում, ուստի կշարունակի արևմտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը»,–ասել է Փանջիկիձեն։

Այս խորագրի վերջին նյութերը