Լրահոս

15.01.2013 10:17


Ընտրական համակարգը սպանված է. Հայաստանը հեղափոխության շեմին է

Ընտրական համակարգը սպանված է. Հայաստանը հեղափոխության շեմին է

Սիրելի հայրենակիցներ,

Ընտրություններն ավարտվեցին հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը և ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն և  67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից: Ընտրագրավի անվամբ քողարկված ունեցվածքային ցենզի կանխադրույթը կիրառվեց որպես լծակ՝ ի ցույց դնելով իշխանությունների անթաքույց ցինիզմը ՀՀ այն հազարավոր քաղաքացիների հանդեպ, ովքեր ապավինում են իրենց ազնիվ աշխատանքին և աշխատավարձին: Ունեցվածքային ցենզ սահմանելով քաղաքական գործունեության իրականացման համար՝այս իշխանությունը Հայաստանում դասակարգային խտրականություն է սահմանում: Աշխարհը վաղուց է հրաժարվել սոցիալական այսօրինակ խտրականությունից, որը սահմանափակում է քաղաքականությամբ զբաղվելու բոլոր քաղաքացիների իրավունքը՝ բռնազավթելով ոչ միայն իշխանությունը, այլև այդ իշխանությունը փոխելու` քաղաքացիների համամարդկային իրավունքները:

Գործող քաղաքական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փշալարեր է անցկացրել գրեթե ամենուր, որպեսզի անհամաձայնության, դիմադրության, ընդվզման, արդարացի ձգտումների և նպատակների ճանապարհները դարձնի անանցանելի: Փշալարերը դրված են ոչ միայն քաղաքականության, այլև ազատական տնտեսության ճանապարհին: Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկա ծուղեգծին: «Մենք չենք ուզում խառնվել ընտրություններին» ասելով` նրանց մեծ մասը խառնվելու է առաջիկայում ընտրակաշառքի բաժանման գործընթացին, մոռանալով նաև, որ սոցիալական բևեռացման խորացմամբ` նրանք՝ իշխանությունը և գործարար աշխարհը միասին, Հայաստանը կանգնեցրել են փաստացի դասակարգային առճակատման դեմ հանդիման: Ես ցավակցում եմ հայաստանցի գործարարներին, ովքեր չգիտակցեցին, որ փողով չեն կարող գնել կարևորները` ազատություն և արժանապատվություն, համարձակություն և խիզախություն, և սերը հայրենիքի հանդեպ: Նրանց հոգում տեղ չկա Հայաստանի հանդեպ սիրո, հոգատարության և քնքշանքի համար: Հայաստանի գործարարաշխարհին ես հղում եմ իմ խորին ցավակցությունները:

ՀՀ հպարտ քաղաքացիներ,

Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ես փորձեցի ձեր մեջ հույս արթնացնել փոփոխությունների հանդեպ և իմ առաջադրմամբ ձեզ հնարավորություն ընձեռել աջակացել փոփոխություններին: Թևաթափ, հուսախաբ հասարակության մեջ աստիճանաբար ծայր առավ ներքին պայքարը և ներքին լարումն առկայծեց փոփոխությունների հույսից: Ես շնորհակալ եմ ՀՀ այն արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր ընկալեցին պահի լրջությունը, քաջալերեցին ինձ, արձագանքեցին հույսին և փոփոխությունների իմ ուղեգծին: Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում իմ թիմակիցների հետ մենք արեցինք հնարավորն ու անհնարը փոփոխությունների դուռը բացելու և այն բացպահելու համար: Համոզված եղեք, այդ դուռը շարունակում է բաց մնալ, և ոչ ոք չի կարող այն փակել, եթե միայն դուք թույլ չտաք:

Ցանեք, տարածեք փոփոխությունների սերմերը բոլորի հոգիներում:

ՀՀ արժանապատիվ և ազատատենչ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը` բաց պահեք փոփոխությունների դուռը և արթուն պահեք հույսը, որը կհասցնի հաղթանակի:

Հասարակական-քաղաքական կյանքի վերընձյուղմանը նպաստեցին բազմակարծությունը ևլ րատվությանան կողմնակալությունը, որոնք ապահովեցին և ապահովում եմ իմգործընկերները` այն լրագրողները, ԶԼՄ-ների ղեկավարները,  ովքեր ապացուցեցին, որ հասարակական բարձրարժեքներն են լրագրության արժեքներն ու սկզբունքները: Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար: Իմ գործընկերներին ես հղում եմ այսկոչը` պահպանել այդ արժեքները, չկորցնել ներքին ազատությունը և այնփոխանցել հասարակությանը:

Ընտրապայքարն ինձ համար սկսվեց ուսանողների հետ հանդիպումներով: Նրանց ելույթներում և նրանց լռության մեջ տեսա հույսը և հուսահատությունը: Խորապես գիտակցելով հայոց պետականության՝ մեր հայրենիքի գլխին կախված վտանգը և Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի արատները՝ կոռուպցիան, կաշառակերությունը, անպատժելիությունը, անօրինականությունը, անարդարությունը` որպես հետևանք՝ աննախադեպ արտագաղթը, ես առաջադրվեցի ՀՀ նախագահի ընտրություններում: Իրենց ապագան այդ ուսանողներից շատերը չեն կապում Հայաստանի հետ: Ես հղում եմ նրանց` ուսանողներին իմ կոչը` թույլ չտալ կողոպտեն իրենց և իրենց հայրենիքի ապագան:

Սիրելի հայրենակիցներ,

Իմ զրույցները, ելույթներն ու հանդիպումները ոչ այս ընտրապայքարով են սկսվել, ոչ էլ ավարտվելու են դրանով: Ես խոսելու եմ ձեզ հետ youtube-ով, իմ հոդվածներով, տալու եմ քաղաքական գնահատականներ:

Առաջիկայում վարչակարգը շարունակելու է ի ցույց դնել իր արատավոր դեմքը. Համոզված եմ՝ արժանապատիվ և չհարմարվող քաղաքացիները երես են թեքել ու նրանից՝ անհամաձայնությամբ և ընդվզմամբ: 

Ազատության և փոփոխութունների համար մղվող պայքարը շարունակվում է, պայքարի միջոցները սպառված չեն բնավ: Ոչ ոք չի կարող մեզնից խլել ի վերուստ տրված մեր իրավունքները:

ՀՀ ազատ և հպարտքաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը`

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՆՎԱԾ Է.  ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է:

Նարինե Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը