Լրահոս

15.01.2013 10:10


«ՉԻ». «Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը»

«ՉԻ». «Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը»

«ՉԻ» տեղեկություններով` Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընդգրկված քաղաքական-հասարակական շրջանակներում հայտնի դեմքերի էջերը վերստին սկսել են վերահսկվել «ուժեղացված ռեժիմով»: Բանն այն է, որ Բաղրամյան 26-ում որոշում է կայացվել, որ Ֆեյսբուքը բավականին ինֆորմատիվ է և շատերի տրամադրություններին կարելի է ծանոթանալ հենց ֆեյսբուքյան ստատուսներից ու ֆորումներից, ըստ այդմ պետք է «մոնիտորինգի» տակ պահել Ֆեյսբուքը: Ի դեպ` որոշվել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք ռեժիմի համար «անցանկալիների» ցուցակում են, բայց բավականին ակտիվ են Ֆեյսբուքում, պետք է այս նախընտրական ժամանակահատվածում «բոյկոտի» մեխանիզմ կիրառել: Այսինքն` նախագահականի «անձնակազմից» որոշ աշխատակիցների, որոնց վրա դրված է նաև «like» անելու կոնկրետ չափաբաժին, զգուշացվել է առհասարակ չլայքել այն մարդկանց ստատուսները, որոնք երբեմն-երբեմն, ըստ իրենց, ոչ կոռեկտ ձևակերպումներով են նկարագրում իրողությունները: Նախագահականի` Ֆեյսբուքի թիմին զզուշացվել է ուշադիր լինել և պարզեցված թեմաներով ֆորումներին չմասնակցել, այլապես կարող են թանկ վճարել` կորցնելով նախագահականի աշխատակցի աշխատատեղը: Թերթը ավելացնում է նաև, որ Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը: Թերթի տեղեկություններով` նրա համար շաբաթը մեկ անգամ «Ֆեյսբուքի տեսություն» է արվում, որի ժամանակ նրան ներկայացնում են, թև ով ինչպես է տրամադրված իր անձի և այս կամ այն քաղաքական իրողությունների նկատմամբ:

Չորրորդ ինքնիշխանություն

Այս խորագրի վերջին նյութերը