Հունվարի 14-ին՝ ժամը 17:40 սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ, պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո հրդեհ է առաջացել: Դեպքի վայր է ժամանել 1 մարտական հաշվարկ: Դեռևս անհայտ պայմաններում տեղի ունեցած պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով այրվել է «6,5» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ 3267 համարանիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Պայթյուն «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ
Հունվարի 14-ին՝ ժամը 17:40 սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ, պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո հրդեհ է առաջացել:
Դեպքի վայր է ժամանել 1 մարտական հաշվարկ:
Դեռևս անհայտ պայմաններում տեղի ունեցած պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով այրվել է «6,5» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ 3267 համարանիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հետաքննություն է սկսվել: