Լրահոս

14.01.2013 17:20


Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայայի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական,  և մշակութային կապերը զարգացմանը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը