Տնտեսական

14.01.2013 16:32


Ո՞վ է ի վերջո պատասխանատու ՀՀ-ում Ամանորյա օրերին հաց չլինելու համար

Ո՞վ է ի վերջո պատասխանատու ՀՀ-ում Ամանորյա օրերին հաց չլինելու համար

 ՀՀ վարչապետ

Տ. Սարգսյանին

Պարոն վարչապետ,

Մենք արդեն իսկ բազմիցս բարձրաձայնել ենք, ու Ամոնորյա տոներից հետո, մասնավորապես հունվարի 1-4-ը, ՀՀ-ում գրեթե իսպառ բացակայել է հացամթերքը: Երևանի բազմաթիվ վաճառակետերում  և նույնիսկ  հայտնի սուպերմարկետներում  ուղղակի անհնար էր գտնել հացամթերք:

Մենք հարցը դիտարկել ենք երկու հիմնական ուղղություններով: Առաջինը, այն, որ հացամթերի բացակայությունը կամ սակավությունը բերել է  սահմանափակ քանակի հացամթերքի գների կտրուկ աճին, որոշ դեպքերում` մինչև 300 և ավել  տոկոս գնաճի (երբ 80 դրամ արժողությամբ հացը Գյումրիում  վաճառվել է 250 դրամով, իսկ Երևանում եղել են ավելի թանկ վերավաճառման դեպքեր): Այս հարցով մենք արդեն բաց նամակով դիմել ենք ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, և ՏՄՊՊՀ-ից արդեն իսկ խոստացել են զբաղվել խնդրով, կատարել համապատասխան ուսումնասիրություններ և  ձեռնարկել միջոցներ:

Խնդրի մյուս կողմը, սակայն, ավելի բարդ է և, ըստ էության, խճճված: Մեն փորձեցինք պարզել, թե որ պետական կառուցն է  ՀՀ-ում ի վերջո պատասխանատու սեղծված խայտառակ իրավիճակի համար, երբ հացամթերքից մի քանի օր շարունակ զրկված է եղել  ողջ բնակչությունը, այսինքն, փորձեցիքն պարզել, թե  որ կառույցն է զբաղվում հացամթերքի արտադրամասերի լիցենզավորմամբ և որ կառույցն է պատասխանատու դրանց գործունեության կամ դրա ժամանակավոր դադարեցման համար:

Ի սկզբանե մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչություն, քանի որ հացի ամենասուր բացակայությունը զգացվում էր մայրաքաղաքում,  որտեղից մեզ ասացին, որ իրենք լիցենզավորմամբ չեն զբաղբում, և խորհուրդ տվեցին դիմել ՀՀ Կառավարություն:

Կառավարության թեժ գծից մեզ ուղղորդեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, սակայն պարզվեց,  որ սա էլ շղթայի վերջին օղակը չի: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մեզ ասացին, որ իրենք նույնպես պատասխանատու չեն ստեղծված իրավիճակի համար, և այդ խնդրի  համար իրակամնում մեզ պարզաբանումներ պետք է տա  ՏՄՊՊՀ-ն:

Դիմեցինք  ՏՄՊՊՀ-ին, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենք նման խնդով զբաղվում են միայն այն դեպքում, եթե տվյալ ապրանքի սղությունը բերում  է գնային չարաշահման, ինչի օրինակները մենք նույնպես բերեցինք (ինչպես նշել էինք վերևում): Սակայն բուն խնդիրը` բացահայտել, թե ով է պատասխանատու հացի արտադրամասերի գործուենության համար, միևնույն է մնում էր  չլուծված: ՏՄՊՀՀ-ից մեզ խորհուրդ տվեցին լիցենզավորման հարցով կրկին  դիմել ՀՀ էկոնոմիայի նախարարություն:

Կրկին զանգահարեցինք Էկոնոմիայիէնախարարություն, որտեղից այս անգամ մեզ խորհուրդ տեվցին կապվել ՀՀ էյուղատնտեսությաննախարարության հետ, քանի որ հացամթերքի արտադրամասերի լիցենզվորմամբ պետք է որ Գյուղնախարարությունը զբաղվի: Որքան էլ զավեշտալի լինի, բայց Գյուղատնտեսությաննախարաությունում նշեցին, որ հացամթերքի արտադրամասերի լիցենզավորմամբ  իրենք զբաղվել են մինչև 2000 թվականը, որից հետո  այդ իրավասությունը անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և, ինչպես և սպասվում էր, մեզ խորհուրդ տվեցին կրկին անգամ դիմել ՀՀ էկոնոմիայի նախարարություն:

Նշենք նաև, որ մենք ուսումնասիրեցինք ՀՀ Լիցենզավորման մասին օրենքը, որտեղ հստակ նշված չէր, թե որ կառույցն է զբաղվում հացամթերքի արտադրամասերի լիցենզվորմամբ և դրանց գործունեության վերահսկմամբ:

Փաստորեն, ստացվում է փակ շրջանակ, որտեղ մի շարք պետական կառույցներ խորհուրդ են տալիս դիմել մեկ այլ կառույցի, որտեղից  մենք ստանում ենք կրկին նույն պատասխանը և այսպես շարունակ:

Համարելով, որ այլևս անիմաստ է մի կառույցից մյուսին զանգահարելը, մենք` խնդրով մտահոգ ՀՀ քաղաքացիներս,  որոշեցինք դիմել Ձեզ:  Պարոն վարչապետ, խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրի վրա և պարզաբանել.

 Ո՞ր կառույցն է ի վերջո պատասխպանատու ՀՀ-ում հացի արտադրամասերի գործուենության համար

2.Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ մյուս տարի, Ամանորյա օրերին չի լինի նույն խայտառակ իրավիճակը:

 3.Արդյո՞ք այս ամենի համար պատասխանատվության եկնթարկվի այն կառույցը, որը ոչ միայն չի կատարել օրենքվո իրեն եվերագրված      պարտականությունները, այլ նաև չի ցանկանում ընդունել, որ հենց ինքն է ուղղակիորեն պատասպխանատու վորենշյալ իրավիչճակի համար:

4.Գուցե, սխալմամբ, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ որևէ պետական կառույց չի զբաղվում հացամթերքի արտադրամասերի լիցենզավորմամբ կամ գործունեության  վերահսկմամբ:  Այդ դեպքում խնդրում ենք տվյալ ոլորտի լիցենզավորումը հանձնարարել որևէ պետական կառույցի` հետագայում նման խայտառակ իրավիճակից խուսափելու համար:

   Հարգանքներով`

 Լևոն  Հովհաննիսյան                                                         

 Ֆեյսբուքյան «Հաց տվե՛ք » միջոցառման համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը