Լրահոս

14.01.2013 15:23


Մտել են մետրո՝ առանց տաբատի (տեսանյութ)

Մտել են մետրո՝ առանց տաբատի (տեսանյութ)

Նոր տարին պետք է սկսել դրական լիցքերով։ Այսպես են որոշել ամերիկացի ակտիվիստ–հումորիստները, ովքեր արդեն 12–րդ անգամ ամենամյա ֆլեշմոբ են անցկացրել։ Այն կրել է «Մետրոյում՝ առանց տաբատի» կարգախոսը։ Ակցիայի մասնակիցներին չեն կաշկանդել ո՛չ ձմեռային սառնամանիքը, ո՛չ էլ շրջապատի ապշահար հայացքները։  

2002թ., երբ առաջին անգամ անց է կացվել այս ֆլեշմոբը, ընդամենը 6 մասնակից է եղել։ Իսկ այժմ մասնակցել է տարբեր տարիքի և սեռի 400 հազ. մարդ։ Եվ սա՝ ընդամենը Նյու Յորքում։ Իրականում ակցիան տեղի է ունեցել 25 երկրի 60 քաղաքներում, և մասնակիցների ստույգ թիվը դեռ պետք է հաշվել։

Ակցիայի բովանդակությունը տարիներ շարունակ մնացել է անփոփոխ՝ արտաքինից ոչնչով չառանձնացող մարդիկ մտնում են վագոն, իրենց անկաշկանդ պահում և ձևացնում, թե միմյանց ծանոթ չեն։ Բայց հանկարծ ցած են իջեցնում տաբատները, և կարծես ոչինչ էլ չի պատահել, շարունակում են երթևեկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը