Զատիկյանի որդին թմրամիջոցների չարաշահումի՞ց է մահացել
«Operativ.am»–ի տվյալներով՝ Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Անդրանիկ Զատիկյանը, մահացել է թմրամիջոցների չարաշահումից:
Նախկին թաղապետի մյուս որդուն՝ Սեդրակ Զատիկյանին սպանել էին 2006 թվականի հունիսի 22-ին:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հունվարի 13–ին` ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր մեկնած Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ: