Լրահոս

14.01.2013 13:37


Կարլին Վոլդսեթի գլխավորած ԵԽԽՎ պատվիրակությունը կժամանի Երևան

Կարլին Վոլդսեթի գլխավորած ԵԽԽՎ պատվիրակությունը  կժամանի Երևան

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններից առաջ Կարլին Վոլդսեթի գլխավորած ԵԽԽՎ պատվիրակությունը  կժամանի Երևան՝ ընթացող քարոզարշավը գնահատելու նպատակով: ԵԽԽՎ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահի գլխավոր թեկածուների և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը