Կբացահայտվեն ադրբեջանահայերի կոտորածների մութ և դեռևս անհայտ էջերը
«Նախապատրաստվում է մի աշխատություն, որով կբացահայտվեն ադրբեջանահայերի կոտորածների մութ և դեռևս անհայտ էջերը»,–այսօրվա ասուլիսին ասել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։ Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է իրազեկ լինի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այվազյանը հերթական անգամ հիշեցրել է, որ Ստրասբուրգի դատարանում Ադրբեջանի դեմ հարուցվել է դատական գործ:
«Ադրբեջանի հանցավոր ռեժիմին թույլ չենք տա մոռանալ իրենց հանցագործությունները: Ես ամաչում եմ Ադրբեջանի նախագահի փոխարեն. մինչև հիմա միայն խոսում է տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման մասին, բայց իրականում ոչ մի քայլ չի անում: Փախստականների վերադարձի մասին են խոսում, բայց մոռանում են, որ փախստականների վերադարձը պետք է երկկողմանի լինի»,–ասել է բանախոսը։

7or.am