Լրահոս

14.01.2013 20:45


Այս փոքրիկն ունի բոլորիս օգնության կարիքը

Այս փոքրիկն ունի բոլորիս օգնության կարիքը

Մեր երկու տարեկան որդին` Հովհաննես Ռուբենի Հասրաթյանը (ծնված` 04.10.10թ.) տառապում է հետևյալ ախտանիշով` մանկական ուղեղային կաթված (ДЦП), միկրոցիֆալիա, սիմպտոմատիկ էպիլեպսիա: Այս հիվանդության ախտանիշներն անհնար են դարձնում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը: Դրանք հայտնաբերելուն պես, այսինքն` ի ծնե, մենք` ծնողներս, զբաղվել ենք և զբաղվում ենք երեխայի առողջական խնդիրներով` չկանգնելով ոչ հոգեբանական ու ոչ էլ ֆինանսական դժվարությունների առաջ:

Երևանում գործող համապատասխան բուժհաստատություններում ու վերականգնողական կենտրոններում կազմակերպվող վերականգնողական բուժումը, սակայն, արդյունք չի արձանագրել, իսկ սա այն հիվանդությունն է, որի դեպքում դրական փոփոխության բացակայությունը հավասարազոր է հիվանդության վատթարացմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ հայաստանյան բուժպոտենցիալն արել է ամեն հնարավորը, բայց, ցավոք, անարդյունք, ինձ մնում է երեխայիս փրկությունը կապել ավելի էֆեկտիվ բուժման հետ, որն իրականացվում է Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող մանկական ուղեղի կաթվածի բուժման կենտրոնում, այն էլ` միմիայն զգալի միջոցների` մոտ հինգ հազար Եվրոյի, առկայության պարագայում, որն իր մեջ ներառում է դիագնոստիկան, բուժում, ֆիզիոթերապիան և բժշկական այլ օժանդակ միջոցառումներ: Մեր որդու առողջության վերականգնման համար տագնապալի է նաև այն, որ բուժումը հարկավոր է սկսել արդեն 2013թ. հունվարի 21-ին (համաձայն կլինիկայի հրավերի), քանի որ հիվանդության հետագա ընթացքն անդառնալի-վատ հետևանքներ կունենա երեխայի ապաքինման համար: Ուստի խնդրում-ակնկալում եմ բոլորիդ ցավակից աջակցությունը որդուս փրկության հարցում:

Հուսով ենք չեք մերժի հուսահատության եզրին հասած ծնողներին, ում համար դուք բոլորդ իրենց երեխայի փրկության վերջին հույսն ու ապավենն եք:

Մենք արդեն անչափ-անսահման շնորհակալ ենք Ձեր ցանկացած չափի աջակցության համար:

Ռուբեն Հասրաթյան և Լուսինե Ղազարյան

Փաստացի հասցե. Ք. Երևան, Կիևյան 2 բն.14

Հեռ. 055 906760, 091 583301

E-mail. [email protected]

Հաշվեհամար`

163009506060 (Եվրո) Հայէկոնոմբանկ ԲԲԸ

1510002229020100 (ՀՀ դրամ) Արարատբանկ ԲԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը