Լրահոս

14.01.2013 11:31


Այսօր ԿԸՀ–ը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները

Այսօր ԿԸՀ–ը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկելու է  ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները:

Հիշեցնենք, որ առաջադրված 15 թեկնածուներից նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն 8–ը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը