Տնտեսական

14.01.2013 11:28


«ՀԿԵ» ՓԲԸ պարզաբանումները

«ՀԿԵ» ՓԲԸ պարզաբանումները

2013թ. հունվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոփոխություններ է կատարել ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում գործող  սակագներում:

Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ներհանրապետական ուղևորափոխադրումների վնասաբերությամբ և մրցակցային պայմաններով: 2010 թվականին ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կորուստները կազմել են 2003.7 մլն դրամ, 2011թ.-ին՝ 1822.2 մլն դրամ: Այդ թվում միայն Արարատ և Երասխ ուղղություններով աշխատող էլեկտրագնացքի գծով վնասը  2010 թ. կազմել է 180.2 մլն դրամ, 2011 թ.՝ 200.5 մլն դրամ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրականացնում է ներհանրապետական ուղևորափոխադրումները տրանսպորտային շուկայի խիստ մրցակցային պայմաններում, որտեղ երկաթուղային փոխադրումների մասնաբաժինը կազմում է ընդհամենը 3-4%:

Երկաթուղային տրանսպորտի սակագները 3-րդ գոտում կազմում են 1000 դրամ՝ ավտոտրանսպորտի 1500 դրամի դիմաց, 2-րդ գոտում՝ 600 դրամ՝ ավտոտրանսպորտի 500-600 դրամի դիմաց, 1-ին գոտում՝ 300 դրամ՝ ավտոտրանսպորտի 400-500 դրամի դիմաց:

Սակագնային փոփոխություններում հաշվի են առնված 50 կմ հեռավորությամբ երթևեկող միջին վիճակագրական ուղևորի շահերը: Դա Արմավիր, Արարատ, Հրազդան կայարանների ուղևորներն են: Այս կարգի ուղևորների համար տոմսի արժեքը պահպանվել է անփոփոխ՝ 300 դրամի սահմաններում:

Մշտական ուղևորների և ուսանողների համար գործում են ամսեկան աբոնեմենտներ՝ ըստ ԱՊՀ երկրների օրինակի՝ 48 երթևեկության վճարով,  որը 20% զեղչ է սահմանում ամենօրյա երթևեկության համար: Այսպիսով, երթևեկության վճարը 1-ին գոտում 300 դրամից կրճատվում է մինչև 240 դրամ, 2-րդ գոտում՝ 600 դրամից մինչև 480 դրամ, իսկ 3-րդ գոտում՝ 1000 դրամից մինչև 800 դրամ:

2013թ. հունվարի 1-ից կատարվում է  երկաթուղային տրանսպորտից մշտապես օգտվող ուղևորների դիտարկում, որի արդյունքներով կվերանայվի աբոնեմենտային կարգը՝ մինչև 30% զեղչ սահմանելու հնարավորությամբ: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը