Լրահոս

14.01.2013 11:03


Չավեսի առողջական վիճակը բավարար է

Չավեսի առողջական վիճակը բավարար է

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ըստ բժիշկների տրամադրած տեղեկատվության՝ Չավեսը, ով Կուբայում տարել է չարորակ ուռուցքի հեռացման արդեն չորրորդ վիրահատությունը, ապաքինվում է։

Այժմ Վենեսուելայի նախագահը վերականգնողական բուժում է անցնում Հավանայի հիվանդանոցներից մեկում:

Այս խորագրի վերջին նյութերը