Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքը տարածվում է նաև այն հոդվածների վրա, որով դատապարտվել է ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը panarmenian.net-ին տեղեկացրել է, որ խնդիր է առաջացել ներկայացված ցուցակների հետ։ «Այդ ցուցակներից հանվել է Վահագնի անունը, ինչը նշանակում է, որ հարցը պիտի լուծվի դատական ճանապարհով»,-ասել է փաստաբանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն:
Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ չի արձակվել