Լրահոս

14.01.2013 10:04


Կարո՞ղ եք ասել՝ ովքեր են շատ արագ հարստանում

Կարո՞ղ եք ասել՝ ովքեր են շատ արագ հարստանում

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ժողովու՛րդ, կարո՞ղ եք ասել՝ ովքեր են շատ արագ հարստանում… Իմ կարծիքով՝ արկածախնդիրները…

Միայն ավանտյուրիստներն են արագ հարստանում՝ չհաշված ժառանգություն ստացածներին… Մինչ խելացին, գրագետը զգուշավոր, վախվորած «հազար չափում մեկ կտրում է», արկածախնդիրը կա՛մ շատ արագ հարստանում է, կա՛մ միանգամից սնանկանում` չկարողանալով մարել պարտքերը եւ վերցրած վարկերը: Դե՛, բնականաբար, հանցագործ ճանապարհով հարստացածների մասին արդեն չեմ խոսում…

Հ. Գ. Հա՛, մոռացել էի «էպոսագետներին», մնացած «…..գետներին»»:

Այս խորագրի վերջին նյութերը