Լրահոս

14.01.2013 09:50


Լավրով. «Սիրիայում երկխոսության հաստատման համար Ասադի հեռանալու պայմանը հնարավոր չէ»

Լավրով. «Սիրիայում երկխոսության հաստատման համար Ասադի հեռանալու պայմանը հնարավոր չէ»

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ժնևում կայացած Ռուսաստանի, ԱՄՆ-ի դիվանագետների   ու ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի միջև եռակողմ հանդիպումը։ Նա ընդգծել է, որ Սիրիայում հակամարտող ուժերի երկխոսության հարցում պաշտոնական Մոսկվան անհնար է համարում Սիրիայի նախագահի հեռանալու պայման դնելը։ «Մեր գործընկերները համոզված են, որ որպես նախապայման պետք է քաղաքական գործընթացից հեռացնել Բաշար Ասադին: Դա արդեն նախապայման է, որը չկա ժնևյան կոմյունիկեում։ Դա անհնար է իրականացնել, քանի որ այս քայլը որևէ մեկից կախված չէ»,-ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը