Լրահոս

14.01.2013 09:47


Ադրբեջանում հարձալվել են նախագահի թեկնածուի վրա

Ադրբեջանում հարձալվել են նախագահի թեկնածուի վրա

 Նախօրեին Ադրբեջանի Լենքորան քաղաքում հարձակվել են «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Իսա Համբարի վրա: Նա մասնակցում էր կուսակցության տարածաշրջանային կառույցի ստեղծման 20–ամյակի հանդիսությանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ամբոխը, որը կառավարվում էր քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, հարձակվել է Համբարի մեքենայի վրա՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա հետ։

Կուսակցության անդամները նշում են, որ այս հարձակումը կապված է շաբաթ օրը Բաքվում կազմակերպված ցույցերին «Մուսաֆաթի» ակտիվ մասնակցության հետ։

Նշենք, որ հունվարի 4-ին Իսա Համբարը «Մուսաֆաթ» կուսակցության կողմից ներկայացվել էր որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու:

Այս խորագրի վերջին նյութերը