Համաձայն 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի` այսօր, ևս 190 բանտարկյալների հետ միասին, կալանավայրից ազատվել են Աջարիայի հայ համայնքի հայտնի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: Հարազատների և ընկերների ուղեկցությամբ նախկին քաղբանտարկյալներն ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
2010 թվականի հոկտեմբերին Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալել և առանց հիմնավոր ապացույցների դատապարտել էին 11 տարվա ազատազրկման:
Ինչպես արդեն հայտնել էինք, մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի մեկ այլ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:
Հայազգի հայտնի քաղբանտարկյալներն ազատ են արձակվել