Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այն Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: Ինչպես panarmenian.net-ի թղթակցին հայտնեց ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սա նշանակում է, որ ազատ է արձակվելու նաև Վահագն Չախալյանը: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ համաներման ցուցակում նաև Չախալյանի անունը կա և փոխանցեց, որ իր տեղեկություններով՝ ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյաները պետք է ազատ արձակվեն:
Վահագն Չախալյանն ազատ կարձակվի