Հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետի որդու դին
Այսօր` ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր մեկնած Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ: