Քաղաքական

12.01.2013 13:14


Արամ Հարությունյանին Տիգրան Սարգսյանի նման «գնացող» վարչապետ պետք չէ (տեսանյութ)

Արամ Հարությունյանին Տիգրան Սարգսյանի նման «գնացող» վարչապետ պետք չէ (տեսանյութ)

Նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները ուրախ կլինեն, եթե  հենց այսօր հանի իր թեկնածությունը:

-Իշխանությունը վաղուց արդեն սարսափած է: Իմ առաջ փակ են  հեռուստատեսության դռները: Իսկ պատճառն ակնհայտ է: Չեն ուզում լսել այլ տեսակետ: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ինչպես եղավ Սիրունյանի, Անդրանիկ  Մարգարյանի և մյուսների հետ, իմացեք, որ ես սրտի խնդիր չունեմ: Ես փաստաթուղթ ունեմ, որ սրտի խնդիր չունեմ,-ասել է Ա. Հարությունյանը:

Նա կրկնել է բոլոր թեկնածուներին ուղղված իր կոչը` դուրս գալ ընտրապայքարից և ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանին միայնակ թողնել.

-Ընտրություններից տասն օր առաջ Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ: Ովքեր են Սերժ Սարգսյանի հենարանները՝ Արթուր Բաղդասարյանը, ով ասում է. «Հենվեք մեզ վրա»: Մեկ էլ «Կարգին հաղորդման» մեջ էր Հովհաննես Ազոյանը Արկադիին ասում. «Հենվիր ինձ վրա»:

Ա. Հարությույանի համար անհասկանալի է նույն կոչով հանդես եկած նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը, թե քաղաքացիական շարժումն ինչ-որ մարդիկ պետք է  ղեկավարեին:

-Դա թող ժողովուրդը որոշի,-ընդգծել է նա:

Ա. Հարությունյանը հավելել է նաև, որ արտաքին քաղաքականության մեջ ունենք միայն քաշքշած թշեր, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում եղել է ՀՀՇ, ԱԺՄ, հետո ՀՀԿ անդամ.

-Ինձ այդպիսի վարչապետ պետք չէ, քանի որ չգիտենք՝ վաղն ինքն ուր կգնա:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Ա. Հարությույանը նախ ասել է, որ իշխանություններն առաջ են մղում Րաֆֆի Հովհաննիսյանին 2018թ.  նախագահական ընտրությունների համար, իսկ հետո դատապարտել Բաքու նրա այցելությունը.

-Սաֆարովի հերոսացումից հետո պետք չէր գնալ Ադրբեջան: Դե թող Աաֆարովի մասին խոսեր: Ճիշտ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հանեց Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԳ նախարարի պաշտոնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը