Քաղաքական

12.01.2013 12:19


«Երկաթյա տրամաբանության» մրցանակաբաշխություն

«Երկաթյա տրամաբանության» մրցանակաբաշխություն

Ինչպես հայտնի է, «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը մրցանակաբաշխություն է հայտարարել 18-րդ դարի մի անեկդոտի թեմայով։ Ստորև ձեզ ենք ներկայացնում սոցցանցերում ներկայացված տարբերակները։

«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ՉԻ»-ն հայտարարում է մրցանակաբաշխություն Լ. Տեր-Պետրոսյանի հիշատակած 18-րդ դարի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» թեմայով։ Հիշեցնենք այդ անեկդոտը. «Մի հավատավորի հարցնում են. – Որտեղի՞ց գիտեք, որ ձերքահանան խոսում է Աստծու հետ։ – Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում։ – Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում։ – Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ» («ՉԻ», 25.12.2012)։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.

1.  Ընթերցողները հրապարակման համար «ՉԻ»-ի խմբագրություն են ներկայացնում նման տրամաբանության իրենց տարբերակները։

2.  50-րդ արձագանքի հրապարակումից հետո խմբագրակազմն ընտրում է լավագույն տարբերակը եւ նրա հեղինակին պարգեւատրում թերթի մեկ տարվա բաժանորդագրությամբ»։

 *** 

1.  ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

   Թեզ. Ես արեւմտամետ եմ։

    Անտիթեզ. Նեմեց Ռուբոն իմ ընկերն է։

   Սինթեզ.  Տրամաբանությունը երկաթյա է միայն այն պարագայում, եթե Արամ Սարգսյանն իսկապես հավատում է, որ Նեմեց Ռուբոն գերմանացի է։ 

* * * 

2.  ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

     Թեզ. Հայ Ազգային Կոնգրեսը դավաճանաբար համագործակցում է ԲՀԿ-ի հետ, որը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրելու Ծառուկյանին կամ Օսկանյանին։

    Անտիթեզ. Քանի որ այս երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն են, ուրեմն Կոնգրեսն ուզում է իշխանության բերել Քոչարյանին, ում նպատակն է Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութ։

     Սինթեզ.  Դա թույլ չտալու եւ հայրենիքը փրկելու համար պետք է ազգովին լծվել Սերժ Սարգսյանի վերընտրության սուրբ գործին։ Կարեւոր չէ, որ հակառակ Շահնազարյանի մարգարեության, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ Օսկանյանը չառաջադրվեց։ Կարեւորը Շահնազարյանի երկաթյա տրամաբանությունն է։ 

* * * 

3.  ԷԴՈւԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

    Թեզ. Ադրբեջանը մեզ հետ խոսում է պատերազմի սպառնալիքով։

   Անտիթեզ. Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, այս անգամ մենք կգրավենք նաեւ Բաքուն։

    Սինթեզ.  Շարմազանովը ազգի դավաճան է, որովհետեւ եթե կարող է գրավել Բաքուն, ապա ինչո՞ւ է սպասում Ադրբեջանի կողմից պատերազմ հայտարարելուն, թո՛ղ գրավի։ 

* * * 

4.  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    Թեզ. Ներկա իշխանությունները գող են։

    Անտիթեզ. Նախկին իշխանություններն էլ են գող եղել, հաջորդ իշխանություններն էլ են լինելու։

    Սինթեզ.  Հետեւաբար, բոլորս էլ, այդ թվում նաեւ ես, իրավունք ունենք գողանալու կամ կաշառակեր պաշտոնյաների ու օլիգարխների գողացածից թեկուզ մի փոքր օգտվելու։ Ում սա դուր չի գալիս թող ռադը քաշի Հայաստանից, դավայ դասվիդանյա։ 

* * * 

5.  ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

    Թեզ. Ես զինծառայությունից խուսափել եմ կեղծ փաստաթղթերով, ավելին՝ զրպարտել եմ հարազատ մորս, թե իբր փաստաթղթերը նա է կեղծել, ինչի հետեւանքով խեղճ կինը ենթարկվել է քրեական հետապնդման։

    Անտիթեզ. Բայց մեծ հայրենասեր ու բարոյականության տիպար լինելով, մանավանդ նաեւ ապահովված գրին-քարտով ու ԱՄՆ-ի աջակցությամբ, բնականաբար կոչված եմ հայրենասիրության ու բարոյականության քարոզ կարդալու եւ ազգադավների ու անբարոյականների դիմակը պատռելու։

    Սինթեզ.  Սինթեզելու բան երեւի չկա, որովհետեւ «թեզ-անտիթեզ-սինթեզ» հեգելյան բանաձեւը կոնկրետ էս դեպքում, ոնց որ թե, ք...ք ա կերել։ 

* * * 

6.  ԱՐԱՄ ՍՐԱԳՍՅԱՆ

    Թեզ. ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից։

    Անտիթեզ. Բայց շահե՞ց արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը։

    Սինթեզ.  Եթե Լեւոնը ճիշտ դուրս եկավ, ուրեմն Արամը սխալ դուրս եկավ, բայց դրանից թե՛ ժողովուրդը, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղաքական դաշտը հաստատ շահեց, որովհետեւ հեչ որ չլնի, գոնե մտքի մի տիտան կամ թյուրիմացություն հայտնաբերեց։ 

*** 

7.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

    Թեզ. Տիկնայք եւ պարոնայք, Վարդան Օսկանյանը մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներից է։

    Անտիթեզ. Եթե Օսկանյանի նկատմամբ որեւէ այլ դեպքի առնչությամբ թեկուզ շինծու քրեական գործ հարուցվի, առանց երկմտանքի նրան պետք է փուռը տալ, եւ ես դրան կողմ եմ քվեարկելու։

    Սինթեզ.  ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու պարագայում ես անմիջապես վերացնելու եմ Սահմանադրությունը եւ հաստատելու ի՛մ ցպահանջ արդարադատությունը, ինչն արդեն ապացուցել եմ նաեւ գործով. ԱԺ Էթիկայի հանձնաժողովում իմ ունեցած թեկուզ փոքրիկ իշխանության շրջանակներում ձայնից վճռականորեն զրկել եմ Դավիթ Հարությունյանին։ 

*** 

8. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեզ
. Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը։ Մեր բոլոր ջանքերը մարդու համար են (15.12.2012)։
Անտիթեզ. Все для человека, во имя человека, во благо человека.
Սինթեզ. Чукча: – Я знаю этого человека.

* * *

9. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեզ
. Նախորդ հինգ տարիներին մենք զգալիորեն փոխել ենք մեր երկիրը (15.12.2012)։
Անտիթեզ. Ժողովուրդը դա չի զգում, հետեւաբար դրան չի հավատում։
Սինթեզ. Ժողովուրդն ուրացող ու երախտամոռ է, նախորդ հինգ տարիներին մեր երկիրն իսկապես «զգալիորեն փոխվել է». գնդակահարվել է առնվազն 10 անմեղ քաղաքացի, բանտ է նետվել 100-ից ավելի քաղաքական գործիչ, բնակչությունը նվազել է 250000 մարդով, արտաքին պարտքը կրկնապատկվել է, Սաշիկ-Միշիկների կարողությունը՝ տասնապատկվել, աղքատության ցուցանիշը 27-ից դարձել է գրեթե 36 տոկոս եւ այլն։ Եթե առաջիկա հինգ տարիներին էլ այս տեմպերով «զգալիորեն» փոխվի, երկրից բան չի մնա։

* * *

10. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Թեզ
. Սերժ Սարգսյանը կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք։
Անտիթեզ. Իդիոտը ինքդ ես,– պատասխանեց Սերժը, չժխտելով, սակայն, իր տականք լինելը։
Սինթեզ. Այս թեժ քաղաքական բանավեճից հետո արժանապատիվ հաշտություն կնքվեց, եւ իդիոտը գնաց՝ տականքի տակ Հանրային խորհրդի նախագահ աշխատելու։ 

*** 

11. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեզ
. Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում (15.12.2012)։
Անտիթեզ. Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները։
Սինթեզ. Ցեղասպանության հարցը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարթություն տեղափոխելուց հետո էլ ի՞նչ նոր հարթություն կարելի է տեղափոխել՝ այդ հարցն իսպառ վերացնելու համար։ Սերժի երեւակայությունը հիրավի չափ ու սահման չունի։  

* * * 

12. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թեզ
. Լեւոնն էլ լավ նախագահ էր, Ռոբերտն էլ էր լավ, Սերժն էլ է լավ։
Անտիթեզ. Լեւոնն էլ մի բան չէր, Ռոբերտն էլ մի բան չէր, Սերժն էլ մի բան չի, Սերժի հաջորդն էլ մի բան չի լինելու։
Սինթեզ. Арена в дерьме, публика в дерьме, и тут выхожу я весь в белом! 

* * *

13. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐ
Թեզ.
 Լեւոնը Ատոմակայանը փակեց, Լեւոնը Կոնյակի գործարանն ու Արմենթելը ծախեց։
Անտիթեզ. Ատոմակայանը փակեցին ԽՍՀՄ վարչապետ Ռիժկովը եւ Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանը, երբ Լեւոնը Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում էր։ Իսկ Կոնյակի գործարանի եւ Արմենթելի գործարքները ստորագրեց Ռոբերտ Քոչարյանը, երբ Լեւոնն այլեւս ՀՀ նախագահ չէր։
Սինթեզ. Մեկ ա, ով էլ փակած լինի, ով էլ ստորագրած լինի, այդ ամենը Լեւոնն ա արել։ Երկաթյա էլ չի, երկաթբետոնյա ճշմարտություն։ 

*** 

14. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Թեզ.
 Այս ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու։
Անտիթեզ. 2018թ. ընտրություններում Հայաստանի նախագահ է դառնալու Վազգեն Սարգսյանը՝ ... Արամ Սարգսյանի կերպարանքով։
Սինթեզ. 2023թ. ընտրություններում նախագահ է դառնալու Անդրանիկ Փաշան՝ Անդրանիկ Քոչարյանի կերպարանքով, 2028-ին Գեւորգ Չավուշը՝ ՀՀՇ-ի Գեւորիկի կերպարանքով, 2033-ին Նժդեհը՝ Սերժիկ Սարգսյանի կերպարանքով, եւ այսպես մինչեւ Տիգրան Մեծ՝ Տիկո Թորոսյանի, կամ ըստ ճաշակի, Տիկո Սարգսյանի կերպարանքով։

* * *

15. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեզ
. Ընտրություններում պետք է հաղթես մինչեւ քվեարկություն։ Սա քաղաքական նորմ է, աքսիոմա։ Իսկ դրա ճանապարհը հասարակական լայն զանգվածների վրա հենվելով՝ բաց, թափանցիկ եւ ամենօրյա աշխատանք տանելն է, Մեղրիի Ագարակ ավանից Նոյեմբերյանի Տեղ գյուղը ջրի ճամփա դարձնելը (22.12.2012)։
Անտիթեզ. Նոյեմբերյանում Տեղ անունով գյուղ չկա։ Տեղ գյուղը գտնվում է Գորիսի շրջանում եւ նշանավոր է նրանով, որ Սերժիկ-Սաշիկ Սարգսյանների նախնիների ծննդավայրն է։
Սինթեզ1. Քաղաքական նորմը կամ աքսիոման աշխարհագրական պատճառներով, կարծես, քաքմեջ էղավ։
Սինթեզ2. Արամ Սարգսյանի պատկերացրած Հայաստանը Լեռնահայաստանն է, մնացածն արդեն տվել է թուրքին։
Սինթեզ3. Եթե Տեղ գյուղի հիշատակումը լեզվի սայթաքում է, ապա դա, ըստ Ֆրեյդի, մատնում է Արամ եւ Սերժիկ Սարգսյանների հոգեհարազատությունը։

* * *

16. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐ-2
Թեզ
. Լեւոնը պատերազմի ու տարածքների ազատագրման հետ կապ չի ունեցել։
Անտիթեզ. Լեւոնը չթողեց, որ Միր-Բաշիրը, Կիրովաբադն ու Բաքուն գրավենք։
Սինթեզ. Է որ պատերազմի հետ կապ չուներ, ո՞նց չթողեց, կամ էլ, որ առանց իրա թողելու էդքան տարածք գրավեցիք, բա ինչի՞ Միր-Բաշիրը, Կիրովաբադն ու Բաքուն էլ չգրավեցիք։ Ոնց որ թե, ձեր խելքի ձեռը կրակն եք ընկել։ 

* * * 

17.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ.  Ես «Հայկական Ժամանակ» թերթի հետ կապ չունեմ (28.12.2012)։

Անտիթեզ.  «Հայկական Ժամանակի» խմբագիրը կինս է։

Սինթեզ.  Թե ով է գրաբարի իջեւանյան բարբառով գրված խմբագրականների հեղինակը՝ նրանից հարցրեք։ 

* * * 

18.  ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ.  Արտաշես Գեղամյանը դատարկ դհոլ է։

Անտիթեզ.  Այս հանճարեղ բացահայտումից տասը տարի անց ժողգործիքը հայտնվեց Սերժ Սարգսյանի գլխավորած պատգամավորական խմբակցության կազմում։

Սինթեզ.  Այսպիսով, Սերժից մի ամբողջ տասնամյակ պահանջվեց՝ հասկանալու համար, որ բնության մեջ լիքը դհոլ չի լինում, եւ որ դհոլի դատարկությունը նորմ է։   

* * * 

19.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ.  Երկխոսությունը Հայ Ազգային Կոնգրեսի ավելի քան երեք տարիների պայքարի ամենամեծ ձեռքբերումն է (21.06.2011)։

Անտիթեզ.  Երկխոսությունը Հայ Ազգային Կոնգրեսի վերջին տարիների գործունեության մեջ թույլ տրված երկու խոշոր սխալներից մեկն է (28.12.2012)։

Սինթեզ 1.   Կա՛մ մեկուկես տարի առաջ է սուտ խոսել, կա՛մ հիմա է սուտ խոսում, այսինքն՝ երկու դեպքում էլ ստախոս է։

Սինթեզ 2.   Հիշողության կորստի պատճառով մոռացել է, թե մեկուկես տարի առաջ ինչ է ասել։ Անհավատալի է, որովհետեւ ի պաշտպանություն երկխոսության՝ տասից ավելի հոդված է հրատարակել։

Սինթեզ 3.   Մարդը հասունացել ու կարծիքն է փոխել։ Ընդունելի է, բայց տարօրինակ կերպով այնքան է հասունացել, որ վերջին շրջանում նրա կարծիքները փոխվում են միայն մեկ ուղղությամբ։

Սինթեզ 4.   Մարդու պլանը կամ պատվիրատուն է փոխվել (?)։ Չենք պնդում։ 

* * * 

20.  ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Թեզ.  2008 թվականին ես չճանաչեցի նախագահական ընտրությունների արդյունքները։

Անտիթեզ.  Բայց եթե չդավաճանեի իմ ընտրողներին ու ԱԽՔ չդառնայի, ապա մարտի 1-ին տասի փոխարեն՝ հարյուր մարդ էր գնդակահարվելու։

Սինթեզ.  Արթուրիկն, ուրեմն, նախապես տեղյակ է եղել, որ Ռոբն ու Սերժը որոշել են հարյուր մարդ գնդակահարել, բայց մեծ զոհողության գնով կարողացել է գնդակահարության դատապարտվածների թիվն իջեցնել տասի։ Իսկ մենք, խեղճ տղուն գլխներիս դնելու փոխարեն՝  հանիրավի նզովում ենք։ 

*** 

21. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեզ. Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել «նախագա»:

Անտիթեզ. Այս նշանաբանով երեք անգամ փորձեց, բայց չստացվեց:

Սինթեզ. Ու երբ վերջապես հասկացավ, որ թեև ինքը սադիստ է, բայց հայ հասարակությունը մազոխիստ չէ, ստիպված դարձավ Հանրային խորհրդի «նախագա»: 

*** 

22. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Լկտի սուտ է. Հայաստանում արտագաղթ չկա:

Անտիթեզ. Տո շատ էլ լավ ա, որ արտագաղթում են: Բա ինչ, մնան, որ հեղափոխությո՞ւն անեն:

Սինթեզ. Ժպտերեսիկը հրաշալի է սերտել երիտթուրքիզմի և ստալինիզմի հիմունքները, հեղափոխությունը կանխելու միակ միջոցը ժողովրդին Դերզոր կամ Սիբիր աքսորելն է, մանավանդ՝ ուղեկցված զանգվածային կամ մասնակի գնդակահարություններով: 

*** 

23. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թեզ. Երեք նախագահներն էլ պետք է հեռանան քաղաքական ասպարեզից:

Անտիթեզ. Նախագահ դառնալու հերթն այլևս իմն է:

Սինթեզ. Հերիք է, տարիներ շարունակ ժողովրդի ծառա աշխատելուց հետո ես լիապես արժանի եմ գոնե հինգ տարի էլ ժողովրդի տեր աշխատել: Ապերախտ պետք է գտնվել՝ չընդունելու համար, որ այդ իրավունքը ես վաստակել եմ իմ անթիվ զոհողությունների և ազգին մատուցած հսկայական ծառայությունների դիմաց (է՛լ ամերիկյան քաղաքացիությունից ու բարեկեցիկ կյանքից հրաժարվել, է՛լ ծոմ պահել ու անչափ նիհարել, է՛լ երեխաներիս անունը Տարոն, Սասուն, Մուշ ու Արտահան դնել, է՛լ մեկ-մեկ եղունգներս կտրել ու դուշ ընդունել, է՛լ Ղարաբաղի անկախությունը ճանաչել, է՛լ Արևմտահայաստանն ազատագրել, է՛լ ալկաշ Ալիկին ու խաբեբա Քոքոբելին պատգամավոր դարձնել, է՛լ ստադիոնում 20 հազար մարդու ձեռք սեղմել, է՛լ գիշերուզօր սարեր շարժել, է՛լ փառահեղ բեղերս ածիլել, էլ ո՞րն ասեմ, էլ որը…): 

*** 

24. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. 2008թ. Առա՛ջ, Հայաստան:

Անտիթեզ. 2013թ. Դեպի ապահով Հայաստան:

Սինթեզ. 2018թ. Դեպի Անմարդաբնակ Հայաստան: 2023թ.՝ Դեպի Բարգավաճ Ռուսաստան: 

*** 

25. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Ղարաբաղյան հակամարտությունն իր բնույթով կրոնական է (2008թ.):

Անտիթեզ. Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական տարր չի պարունակում: (2012թ.):

Սինթեզ. Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանն անհույս է: Հետո՞ ինչ, որ անընդհատ հիմարություններ է դուրս տալիս: Զատո, ի տարբերություն Նիկոլի, նա իր սխալները հետագայում ընդունում և ուղղում է:  

*** 

26. ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ

Թեզ. Գալստուկ կապելու ունակությամբ, պատառաքաղը ձախ, իսկ դանակը աջ ձեռքով բռնելու կարողությամբ, և վերապես, «I am a table» մակարդակի անգլերենի իմացությամբ, անտարակույս, ես ու Արամ Սարգսյանն ենք արևմտամետության ամենակարկառուն ներկայացուցիչները:

Անտիթեզ. Հետո՞ ինչ, որ ես աչաջուրցի եմ, իսկ Արամը՝ դավալեցի, և հետո՞ ինչ, որ ես Նիկոյանի ընկերն եմ, իսկ Արամը՝ Նեմեց Ռուբոյի:

Սինթեզ. Ուստի որքան էլ ոմանց դուր չգա, ոչ ոք չի կարող ուրանալ, որ պատմական հանգամանքների բերմամբ, այսօր Աչաջուրն ու Դավալուն են դարձել Հայաստանի ամենաարևմտամետ կենտրոնները: Սա արդեն քաղաքական նորմ է, աքսիոմա: 

*** 

27. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թեզ. Քսան տարի առաջ, Մանազկերտի 1071թ. ճակատամարտը սխալ գնահատելու պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

Անտիթեզ. Նրա եղբայրն այդ դարակազմիկ իրադարձության առթիվ դամբանական հոդված գրեց՝ «Այսօր արևը մայր մտավ Հայաստանի երկնակամարում» վերնագրով:

Սինթեզ. Հետևաբար, ի ցնծություն համայն հայության, անհրաժեշտ է ազդարարել, որ այն պահին, երբ Րաֆֆին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց, քսանամյա խավարումից հետո արևը կրկին ծագեց Հայաստանի երկնակամարում: 

*** 

28.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Շատ-շատերը, մանավանդ իմ ամենամոտիկ ընկերները, ինձ խստագույնս քննադատեցին Վարդան Օսկանյանին հաշվեհարդարի ենթարկելու և երկխոսության վերաբերյալ կարծիքս փոխելու առթիվ:

Անտիթեզ. Շատերը չէ, միլիոններն անգամ եթե քննադատեն, ես իմ լավաշ հոդվածներով բոլորին կջախջախեմ ու կապացուցեմ իմ ճշմարտացիությունը:

Սինթեզ. Մարդկանց էշի տեղ դնելու այս մեթոդը քաղաքականության մեջ կոչվում է սադոյանիզմ, թղթախաղում՝ շուլերություն, հոգեբանության մեջ՝ հետին թվով ռացիոնալիզացիա, իսկ հոգեբուժության մեջ... 

*** 

29. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեզ. Հայաստանն աննորմալ երկիր է:

Անտիթեզ. Պատմության կեղծարարությունը նորմալ երևույթ չէ:

Սինթեզ. Աննորմալ երկրում ոչ նորմալ երևույթը բնական բան է:

*** 

30. Սերժ Սարգսյան եւ հաճախորդներ

Թեզ.   Ամիսներ առաջ, Կոնգրեսի ու Լեւոնի դեմ հաչացնելու համար, Սերժն իր գլխավորած խմբակցության կազմում ընդգրկեց Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին եւ Հայկ Բաբուխանյանին։

Անտիթեզ. Իսկ օրերս նշված անձինք պաշտոնապես հայտարարեցին, որ երկուական հոգուց կազմված իրենց կուսակցությունների հոծ զանգվածներով նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին։

Սինթեզ. Սա, անտարակույս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ կնքված ամենաթափանցիկ ու արդար քաղաքական գործարքը պետք է համարել։ 

*** 

31.Արծրուն Պեպանյան

Թեզ.   «10 տարի առաջ քաղաքական մեր հայտնի դեմքերից մեկին առաջարկել եմ հետեւյալը. պարզից էլ պարզ է, որ չեք կարողանա հաղթահարել իշխանական համակարգի դիմակայությունը, այնպես որ, ճիշտ կլինի խորհեք իշխանական թեկնածուի համար լեգիտիմություն ապահովելու դիմաց նրանից որոշակի, մնայուն բարեփոխումներ կորզել» (ՉԻ. 11.01.2013)։

Անտիթեզ. «Չընդունեց։ Իրեն երեւի հարկավոր էր, որ սեփական սխալների վրա սովորի, ոչինչ, որ այդ ընթացքում քաղաքացիական հասարակության ծիլեր մեռցրեց» (նույն տեղում)։

Սինթեզ. 97 տարի առաջ Նիկոլային խորհուրդ տվի՝ զգույշ մնա Կերենսկուց ու նրա թայֆայից, բայց չլսեց ու կործանեց ցարական կայսրությունը։ 96 տարի առաջ Կերենսկուն ասացի՝ Լենինը գլուխդ ուտելու է, բայց չհասկացավ ու ոչնչացրեց ռուսական դեմոկրատիայի նորաբողբոջ ծիլերը։ 72 տարի առաջ Ստալինին զգուշացրի, որ Հիտլերը հարձակվելու է ԽՍՀՄ-ի վրա, բայց անտեսեց իմ ասածը, եւ միայն ահռելի քանակի զոհերի գնով կարողացավ ուղղել իր սխալը։ 28 տարի առաջ Գորբաչովին հորդորեցի՝ ձեռ քաշի էդ ախմախ գլասնոստ-մլաստնոստից, թե չէ երկիրը վարի կտաս։ Նա էլ ինձ չլսեց ու մի քանի տարուց գոզալ երկիրն իրոք վարի տվեց։ 

***

32.Արամ Սարգսյան

Թեզ.   «Հանրապետություն» կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում աստվածապաշտ առաջնորդը հայտարարեց. «Արեւմտյան եւ Եվրոպական քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային համակարգերի մաս կազմելը մեզ համար այլընտրանք չունի» («Ժամանակ». 22.12.2012)։

Անտիթեզ. «ԵվրԱզԷՍ-ի եւ ընդհանուր մաքսային միության մեջ մտնելը մենք համարում ենք Հայաստանի համար անթույլատրելի եւ վտանգավոր» (նույն տեղում)։

Սինթեզ 1. Ակնհայտ է, որ ելույթը գրված է ոչ այլուր, քան Երեւանի ամերիկյան դեսպանատանը, ինչի վկայությունն են նաեւ նրա հետեւյալ պնդումները. «Մենք Ղարաբաղի հարցի փոխզիջումային, խաղաղ, Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք», «Հիացած չլինելով հայ-թուրքական արձանագրությունների որոշ դրույթների բովանդակությամբ, դեմ ենք դրանք ԱԺ օրակարգից հանելուն» եւ այլն։

Սինթեզ 2. Գրին-քարտով պարգեւատրելու խոստումից բացի, Ամերիկան Արամին հաստատուն երաշխիքներ է տվել, որ այսուհետեւ, Ռուսաստանի փոխարեն, ինքն է զենքուզինամթերքով, գազով, բենզինով ու միջուկային վառելիքով ապահովելու Հայաստանին, որ մեր դեմ սանձազերծված ագրեսիայի դեպքում իր ողջ հզորությամբ պաշտպանելու է մեզ, ինչպես 2008-ին պաշտպանեց վրացիներին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը ու Ղարաբաղի անկախությունն էլ վրեն։ Տարօրինակը միայն այն է, թե ինչո՞ւ է Արամն այդ երկնապարգեւ երաշխիքները թաքցնում իր պաշտամունքի առարկան հանդիսացող հայ ժողովրդից։ 

*** 

33.Վովա Գասպարյան

Թեզ.   Մամուլում հրապարակումներ են եղել առ այն, որ 2012թ. նոյեմբերի 27-ին Սաշիկ Սարգսյանի որդին «Բելաջիո» ռեստորանի տարածքում կրակել ու ոտքից վիրավորել է Խաչատուր Սուքիասյանի եղբորը։

Անտիթեզ. Ոստիկանությունը պարզել է, որ այդ օրը ռեստորանը փակ է եղել եւ հաճախորդներ չի ունեցել, իսկ տեսախցիկներն էլ չեն նկարել։

Սինթեզ. Ոստիկանության հայտարարությունը շատ ավելի համոզիչ ու անառարկելի կլիներ, եթե Վովան պարզած լիներ, որ Սաշիկն ընդհանրապես որդի, իսկ Խաչատուրը եղբայր չունի, մանավանդ որ Երեւանում «Բելաջիո» անունով ռեստորան էլ չկա։

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/6030.html

Այս խորագրի վերջին նյութերը