Հունվարի 11-ին՝ ժամը 16։35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963թ. ծնված Արսեն Ա.-ին, որի տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:
Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:
Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից