«Քաղաքացիական հասարակության» էջում վերջերս մի հարցում էինք անցկացրել, որի նպատակն էր պարզել, թե ֆեյսբուքահայերի քանի տոկոսն է վստահում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Արդյունքներն ունեն հետևյալ տեսքը. հոդվածը գրելու պահին հարցվածների 55 տոկոսը չի վստահում Սերժ Սարգսյանին: Անհիմն չի լինի այն ենթադրությունը, որ եթե վստահող օգտատերերից «ֆեյքերին» հանենք, ապա չվստահողների տոկոսը կարող էր առնվազն 70 տոկոսի շեմն անցնել: Ըստ էության, իշխանական կատարողները նույնիսկ այս պարագայում փորձեցին ի կատար ածել արդեն ավանդույթ դարձած քաղաքական «առաքելությունը»` կեղծել քվեարկության արդյունքները:
Սակայն մենք, ի տարբերություն քաղաքական ուժերի ղեկավարների, միասնություն ապահովեցինք. ոչ ոք «չերկխոսվեց» և «չբժշկվեց» իշխանությունների կողմից: Եվ վստահորեն կարելի է ասել, որ տեղին է այդ վստահության բացակայությունը: Վերջինս պայմանավորված է նաև այն բանով, որ Սերժ Սարգսյանի նախագահման տարիներին երկիրը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Ինչքան էլ իշխանություններն իրենց «դհոլների» միջոցով փորձեն համոզել մարդկանց, թե խնդիրների պատճառը այլ տեղում է գտնվում, միևնույն է, մադրկանց չի ստացվի խաբել:
Մարդիկ տեսնում են, որ Հայաստանում հաշմանդամ երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում, Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը կամ յուրաքանչյուր 8-րդը:
Մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում և գիտեն, որ սկսած 1995 թվականից` ՀՀ տնտեսությունը երբեք անկում չէր ապրել, և Տիգրան Սարգսյանը առաջին և միակ վարչապետն է, որի կառավարման ընթացքում 2009 թվականին երկրի տնտեսությունը 14,4 տոկոսանոց անկում գրանցեց, ինչն աննախադեպ ցուցանիշ է` միջազգային չափանիշներով: Ցանկացած նորմալ զարգացած երկրում այսպիսի ցուցանիշ գրանցած վարչապետը նույնիսկ մեկ օր չէր մնա իր պաշտոնում: Սակայն ինչպես ասում են` «մերն ուրիշ է»…Բայց, ինչպես տեսնում ենք, հաստատ «անուշ» չէ:
Հիշեցման կարգով ավելացնենք, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը 2007 թվականից այնկողմ՝ չի կատարել ոչ մի նախընտրական խոստում:
1.2007-2012թթ. համախառն ներքին արդյունքի աճ 2 անգամ։
Չի՛ կատարել։
2.2007-2012թթ. արտահանման աճ 2 անգամ։
Չի՛ կատարել։
3.2007-2012թթ. ներդրումների աճ 3 անգամ։
Չի՛ կատարել։
4.2007-2012թթ. աշխատավարձերի աճ 2 անգամ։
Չի՛ կատարել։
5.2007-2012թթ. կենսաթոշակների և նպաստների աճ 2,5 անգամ։
Չի՛ կատարել։
6.2007-2012թթ. աղքատության մակարդակի նվազում 1,5 անգամ։
Չի՛ կատարել։
Հ.Գ. Հետաքրքիր փաստ. ինչպես հայտնի է, կայքում կարելի է տեսնել, թե ով է դիտել հարցման վերաբերյալ նյութը, բայց ոչ մի կերպ չի արձագանքել, և հատկանշական է, որ այդ «անտարբերների» թվում են մի շարք մարդիկ, ովքեր միշտ հայտնի են եղել իրենց իշխանամետ պահվածքով, սակայն այժմ հայտնի կամ անհայտ պատճառներով չքվեարկեցին Սերժ Սարգսյանի վստահության օգտին: Ամաչեցի՞ն: Ամեն դեպքում, սա հուսադրող է` ամեն ինչ դեռ կորած չէ:
Հարցվածների 55 տոկոսը չի վստահում Սերժ Սարգսյանին

«Քաղաքացիական հասարակություն»