Վթարի է ենթարկվել Ստեփանակերտ-Մարտունի միկրոավտոբուսը
Վթարի է ենթարկվել Ստեփանակերտ-Մարտունի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Ինչպես հայտնում է Karabakh-open.info-ն, ժամը 13:40-ին, Ստեփանակերտ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին ձյան պատճառով միկրոավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետեւանքով 4 հոգի դիմել են Մարտունու շրջբուժմիավորում եւ ստացել առաջին բուժօգնություն, իսկ 2 հոգի տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց: Karabakh-open.info-ին հանրապետական հիվանդանոցում տեղեկացրել են, որ վթարից տուժած ուղեւորի՝ 1969թ. ծնված Ջեմմա Գասպարյանի վիճակը ծանր է, իսկ 1939թ. ծնված Նոնա Փաշայանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: