Լրահոս

12.01.2013 10:50


Բրիթնի Սփիրսը չեղյալ է հայտարարել իր նշանդրեքը

Բրիթնի Սփիրսը չեղյալ է հայտարարել իր նշանդրեքը

Երգչուհի Բրիթնի Սփիրսը չեղյալ է հայտարարել նշանդրեքը իր նախկին գործակալ Ջեյսոն Թրևիկի հետ։ Բացի այդ, երգչուհին դուրս է եկել X Factor հեռուստաշոուի ժյուրիի կազմից։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Սփիրսը չի հայտնել Թրևիկից բաժանվելու պատճառը՝ նշելով միայն, որ իրենք «մինչև վերջ կմնան լավ ընկերներ»։ Թրևիկը ևս չի մանրամասնել հարսանիքը չեղյալ հայտարարելու պատճառները։

Սփիրսն ու Թրևիկը նշանվել էին 2011թ. դեկտեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը