Կենսաբազմազանության տասնամյակը նպատակ ունի խթանել ՄԱԿ-ի կողմից ընդունված Կենսաբազմազանության ռազմավարական նախագիծը [Strategic Plan for Biodiversity for the period 2011-2020” (Resolution 65/161)]: «Ապրելով բնության հետ ներդաշնակ» կարգախոսը կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի և կենսաբազմազանության տասնամյակի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումները և ծրագրերը միտված են խթանելու կենսաբազմազանության պահպանությունը տարբեր մակարդակներում՝ հատկապես կարևորվում է պետական մարմինների կողմից ազգային և միջազգային ռազմավարական նախագծերի իրականացումը և այդ գործում անհատների, թիրախ խմբերի, հասարակական սեկտորի կազմակերպությունների ներդրումը:
Ռազմավարությունն ունի 5 հիմնական նպատակ՝
ա/ Կենսաբազմազանության անվերադարձ կորստին բերող խորքային պատճառների վերացում՝ պետության և հասարակության ներգրավման միջոցով,
բ/ Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման նվազեցում և կայուն օգտագործման խթանում,
գ/ Էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ բազմազանության պահպանման միջոցով կենսաբազմազանության ներկա իրավիճակի բարելավում,
դ/ Կենսաբազմազանության և էկոհանակարգային ծառայությունների շահութաբերության բարձրացում,
ե/ Միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացում՝ համատեղ պլանավորման, գիտելիքների կառավարման և կարողությունների զարգացման միջոցով:
ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակի և նրա շրջանակներում իրականացվող միջոցառումների, կրթական և տեղեկատվական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ՝ http://www.cbd.int/2011-2020/:
«Ապրելով բնության հետ ներդաշնակ» կարգախոսով դեպի 2011-2020-ը ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակ
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի կողմից հռչակված ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին (2011-2020թ.) միացավ առաջին Հայաստանյան կազմակերպությունը՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն (hղում՝ http://www.cbd.int/2011-2020/country/partner.shtml?country=am&partner=2400):
Կենսաբազմազանության տասնամյակը նպատակ ունի խթանել ՄԱԿ-ի կողմից ընդունված Կենսաբազմազանության ռազմավարական նախագիծը [Strategic Plan for Biodiversity for the period 2011-2020” (Resolution 65/161)]: «Ապրելով բնության հետ ներդաշնակ» կարգախոսը կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի և կենսաբազմազանության տասնամյակի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումները և ծրագրերը միտված են խթանելու կենսաբազմազանության պահպանությունը տարբեր մակարդակներում՝ հատկապես կարևորվում է պետական մարմինների կողմից ազգային և միջազգային ռազմավարական նախագծերի իրականացումը և այդ գործում անհատների, թիրախ խմբերի, հասարակական սեկտորի կազմակերպությունների ներդրումը:
Ռազմավարությունն ունի 5 հիմնական նպատակ՝
ա/ Կենսաբազմազանության անվերադարձ կորստին բերող խորքային պատճառների վերացում՝ պետության և հասարակության ներգրավման միջոցով,
բ/ Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման նվազեցում և կայուն օգտագործման խթանում,
գ/ Էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ բազմազանության պահպանման միջոցով կենսաբազմազանության ներկա իրավիճակի բարելավում,
դ/ Կենսաբազմազանության և էկոհանակարգային ծառայությունների շահութաբերության բարձրացում,
ե/ Միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացում՝ համատեղ պլանավորման, գիտելիքների կառավարման և կարողությունների զարգացման միջոցով:
ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակի և նրա շրջանակներում իրականացվող միջոցառումների, կրթական և տեղեկատվական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ՝ http://www.cbd.int/2011-2020/:
Հարգանքով`
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ