Լրահոս

19.06.2009 16:32


Ադրբեջանում հնարավոր են համարում հակամարտող կողմերի մտավորականների համախմբումը ղարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ

Ադրբեջանում հնարավոր են համարում հակամարտող կողմերի մտավորականների համախմբումը ղարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ

Ադրբեջանի մտավորականների միավորումը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների համատեղ հանձնաժողովի կամ ավագանիների միավորման ստեղծումը՝ ժողովրդական դիվանագիտության միջոցով գտնելու ղարաբաղյան հիմնահարցի լուծումը։ «Կարևոր պայմանն այն է, որ երկու կողմերն իրականում պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ լուծելու հիմնահարցը։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում իրենց ներդրումը կարող են ունենալ ոչ միայն մտավորականները, այլև ժողովրդի համար գործող մարդիկ»,- ասել է Ադրբեջանի մտավորականների միության քարտուղար Էլդինազ Գուլիևը։ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ՝ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլբյուլօղլու նախաձեռնությամբ՝ 2007թ.-ի հունիսի 28-ին երկու երկրների մտավորականության ներկայացուցիչներ այցելեցին Երևան, Ստեփանակերտ և Բաքու։ Հաջորդ այցելությունը նախատեսվում է այս տարվա հուլիսին։

 

Այս խորագրի վերջին նյութերը