Լրահոս

19.01.2011 17:54


Շվեյցարիան որոշել է Թունիսի պաշտոնազրկված նախագահի հաշիվները սառեցնել

Բեռնը կարգադրել է սառեցնել Թունիսում պաշտոնազրկված նախագահ Բեն Ալիի այն բոլոր հաշիվներն ու ակտիվները, որոնք կարող էին գտնվել Շվեյցարական բանկերում։

Բեն Ալին պաշտոնազրկվել է անցած շաբաթ և փախել երկրից։

Թունիսում զանգվածային անկարգությունները սկսվել էին մի քանի շաբաթ առաջ՝ բնակչությունը բողոքում էր գործազրկության բարձր մակարդակից և մթերքների գնաճից։

Փողոցային անկարգությունների ժամանակ զոհվել է 78 մարդ։

 

Այս խորագրի վերջին նյութերը