Լրահոս

12.01.2013 09:28


Նոր Նորքում հայրը սպանել է որդուն

Նոր Նորքում հայրը սպանել է որդուն

Հունվարի11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:

Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը ծակած վերք առաջացրած հարվածը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում: Քննչական խումբը պարզում է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն է: Մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել նշված հասցեից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և նրա հոր` նույն հասցեի բնակիչ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի միջև:

Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 83-ամյա Վոլոդյա Նիկոյանին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը` խոհանոցային դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը