Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «հին Նոր տարին»
Հայաստանում այսօր էլ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365,25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր և այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11-ին, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր: 1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365,2425 (հուլյան տարուց 10,8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ ունենալ ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Սկզբում՝ 1582-ի հոկտեմբերին, օրացույցն առաջ տալով 10 օրով, Գրիգորյան տոմարն ընդունվեց Հռոմեական կայսրությունում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հոլանդիայում, այնուհետև՝ 18-րդ դարի ընթացքում, համարյա ամբողջ Արևմտյան Եվրոպայում: Երբ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո 1918-ին նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի) և այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ շուտով կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում, հետևելով Խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև «հին նոր Տարին»: Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար այսօր (հունվարի 13-ին) երեկոյան ժամը 12-ին: Հայկական աստղագիտական ընկերություն
Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «հին Նոր տարին»
Հայաստանում այսօր էլ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365,25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր և այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11-ին, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:
1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365,2425 (հուլյան տարուց 10,8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ ունենալ ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Սկզբում՝ 1582-ի հոկտեմբերին, օրացույցն առաջ տալով 10 օրով, Գրիգորյան տոմարն ընդունվեց Հռոմեական կայսրությունում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հոլանդիայում, այնուհետև՝ 18-րդ դարի ընթացքում, համարյա ամբողջ Արևմտյան Եվրոպայում:
Երբ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո 1918-ին նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի) և այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ շուտով կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում, հետևելով Խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև «հին նոր Տարին»: Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար այսօր (հունվարի 13-ին) երեկոյան ժամը 12-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն