Լրահոս

11.01.2013 15:48


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խումբն արդեն սկսել է իր առաքելությունը Հայաստանում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խումբն արդեն սկսել է իր առաքելությունը Հայաստանում

2013թ. փետրվարի 18–ին նախանշված ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 13 փորձագետ։ Նրանք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 11 երկիր: Այսօր հրավիրված ասուլիսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին նշել է, որ փորձագետներն արդեն սկսել են մշտադիտարկումը, որի միջոցով կհետևեն նախընտրական քարոզչությանը, բուն քվեարկության ընթացքին և ԶԼՄ–ների լուսաբանմանը:

Մենք Հայաստանում ենք՝ դիտելու, այլ ոչ թե ինչ-որ բան պարտադրելու կամ քննադատելու համար: Մենք մտադիր ենք հանդիպել բոլոր ուժերի՝ այդ թվում և ընտրապայքարից հրաժարվածների հետ,–ասել է Հայդի Թալիավինին, ով շատ հարցերի պարզապես պատասխանել է, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսելը և որ կարծիք կհայտնեն ամբողջական ուսունասիրություններից հետո՝ իրենց եզրակացությունում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խումբը առաքելություն կիրականացնի նաև ընտրությունների երկրորդ փուլում, եթե, իհարկե, այպիսին լինի։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը