Ֆինանսների նախարարությունը կտրամադրի լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ. վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ. տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ: Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս/թ. հունվարի 21-31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը: Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը: Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
Ֆինանսների նախարարությունը կտրամադրի լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ. վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ. տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:
Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս/թ. հունվարի 21-31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:
Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը: