Տնտեսական

11.01.2013 15:10


Բաց նամակ ՏՄՊՊՀ նախագահին

Բաց նամակ ՏՄՊՊՀ նախագահին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողովի նախագահ 
Արտակ Շաբոյանին

Բաց Նամակ

«Հարգելի պարոն Շաբոյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական Մրցակցության Պաշտանության Պետական Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մրցակցությունը, հետազոտել տարբեր ապրանքների գնաճի պատճառներն ու մեխանիզմերը, ցանկանում ենք դիմել Ձեզ հետևյալ խնդիրը ուսումնասիրելու և պարզաբանելու խնդրանքով:
Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել Հայաստանում գործող հացի արտադրամասերը: Սա Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում բերել է հացի գնի կտրուկ թանկացման որոշ վաճառակետերում: Այլ կերպ ասած, այն վաճառակետերում, որտեղ հնարավոր է եղել գտնել հաց, այն արժեցել է որոշ դեպքերում մի քանի անգամ ավելի թանկ, քան մինչ Ամանորյա տոները: Մասնավորապես, մենք ունենք տվյալներ, որ Գյումրիում Ամանորյա տոներին հացը, որը մինչ Ամանոր արժեցել է 80 դրամ, հնարավոր է եղել գնել 3 անգամ ավելի թանկ գնով` 250 դրամով, , այսինքն, օգտվելով նրանից, որ Գյումրիում հնարավոր չէ այլ վաճառակետերում հաց գտնել, այն վաճառակետերը, որոնք ունեցել են հաց, չարաշահելով այդ հանգամանքը, հացը վաճառել են 3 անգամ ավելի թանկ գնով:
Հայտնի է նաև դեպքեր մայրաքաղաք Երևանում, երբ վաճառակետերում հայտնված հացը անմիջապես սպառվել է: Դրանք արագորեն գնել են վերավաճառողները` հետագայում շատ ավելի թանկ գնով վաճառելու համար: Կրկին անգամ նշում ենք, որ հացի գնի նման բարձրացման ուղղակի պատճառն է եղել այն, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը չեն գործել հացի արտադրամասերը: 
Մենք, ՀՀ մի շարք քաղաքացիներ, լինելով խնդրով մտահոգ, խնդրում ենք անդրադառնալ այս խնդրին և ուսումնասիրել այն` հետագայում նման չարաշահումները բացառելու նպատակով: 
Նամակին կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև այն տեսահոլովակները, որոնք նկարահանվել են մայրաքաղաք Երևանի տարբեր սուպերմարկետներում` Ամանորյա տոն օրերին»։

Լևոն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան «Հաց տվե՛ք» միջոցառման (http://www.facebook.com/events/510481125639154/) համակարգող»

Այս խորագրի վերջին նյութերը